Լևոն Ալթունյանը Սերժ Սարգսյանին զեկուցել է իրականացվող ծրագրերի մասին

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքի մասին։ Նախարար Ալթունյանը ի թիվս իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի, ներկայացրել է առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, ընթացիկ ամսվա վերջին կառավարության հաստատմանը ներկայացվելիք պետական ծառայողների հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների տրամադրման նոր մեխանիզմը, պետպատվերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից գնվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գնումների կենտրոնացված համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որը, նախարարի հավաստմամբ, բժշկական օգնության որակի ապահովումից բացի, կդառնա տնտեսապես արդյունավետ նոր մեխանիզմով գնման հարթակ։ Առողջապահության նախարարը նախագահին զեկուցել է նաև բժշկական օգնության և սպասարկման որակի և բուժման արդյունքների բարելավման նպատակով օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա թարգմանվող ու տեղայնացվող կլինիկական ուղեցույցների ու պացիենտի վարման գործելակարգերի կիրառման ուղղությամբ կատարված քայլերը։ Լևոն Ալթունյանը տեղեկացրել է, որ նախարարությունը մշակել է նաև երկրում հեռաբժշկության զարգացման տեսլականը և գործողությունների ժամանակացույցը: Նախարարի հավաստմամբ, մշակվում և իրականացվում են առանձին բժշկական ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով թիրախային ծրագրեր, մայրական մահացության ցուցանիշի նվազեցման և ծննդօգնության հիվանդանոցային ծառայությունների բարելավմանն ուղղված աշխատանքներ: Նախագահի հետ նախարարի աշխատանքային հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագրերի ընթացքին։ Հանրապետության նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am