Փաշինյանը Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին չի ճանաչել՝ որպես հանցագործի.Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իրենց այցելությանն Արևմտյան Հայաստան. « Հատուկ ուղերձ էր, ցանկանում էինք ցույց տալ, որ հենց այդպես չկործանվեց հայոց վերջին թագավորությունը, և այսօր էլ մենք այդ տագնապի մեջ ենք։ Ունենք խնդիր դեմոգրաֆիայի, սահմանները պաշտպանելու, տնտեսության բացարձակ փլուզման հետ, և, եթե այս խնդիրներին սթափ գնահատական չես տալիս, սխալ է, որովհետև դա եղել է մեզ հետ։ Անիից ու Կարսից ցույց ենք տվել, որ այդ ժամանակահատվածում այդ քաղաքներն ունեցել են հզոր քաղաքակրթություն, որի կրողն ենք մենք»: « Արաբկիր համայնքում շատ են օտարերկրացիները, որոնք սեփականություն ունեն մեր երկրում:Իրանից եկած քաղաքացիներ և ազգությամբ ոչ հայեր։ Այս դեմոգրաֆիայի խնդիրը պետք է լինի տեսանելի, մենք նաև այս ուղերձն ունեինք»,-ասաց նա՝խոսելով քարոզարշավի ընթացքում ունեցած տպավորություններից: «Եթե մենք չենք սթափվում, եթե չենք փոխում դավաճաններին՝ իրական նվիրյալներով և հերոսներով, ես ինձ չեմ դա վերագրում, այլ ասում եմ, որ ժողովուրդը պետք է իշխանությունն իր ձեռքը վերցնի և տեր կանգնի դրան, դավաճաններին հեռացնի։ Եթե դավաճանները շարունակելու են մնալ, իսկ այսօրվա դավաճանությունը վերագրվում է Սերժ Սարգսյանին, եթե նա շարունակելու է մնալ, ապա մենք կորցնելու ենք»,նման պատասխան տվեց Փոստանջյանը հարցին,թե Փոստանջյանը չդառնա քաղաքապետ, Երևանին սպասվում է այնպիսի կործանում, ինչպես Անիի՞ն: Տիկին  Փոստանջյանն ասաց, որ հանրային տրանսպորտի հարցը լուծելու համար մի քանի քայլ է պետք անել։ Առաջին հերթին, ըստ նրա՝ քաղաքական համակարգը պետք է փոխվի։ Նա նշեց, որ հաշվետվությունները նայելիս՝ անկհայտ է դառնում, որ բոլոր գնումները կատարվել են Գնումների մասին օրենքի կոպիտ խախտմամբ, և նրա խոսքով՝ ուղղակի յուրացրել են մեր հանրային գումարները։ «Եթե գումարները ծախսվեն ըստ նպատակի, ապա հանրային տրանսպորտի հարցն էլ կլուծվի։ Տրանսպորտի հարցը չի լուծվում, որովհետև մենաշնորհ է, որովհետև, եթե դու 100 դրամը հավաքագրում ես ստվերային ձևաչափով:Առձեռն ուղևորն այդ գումարը վճարում է վարորդին, վարորդն էլ, չգիտենք՝ ինչպես է փոխանցում այն գծատիրոջը, գծատերը, չգիտենք՝ ինչպես է վճարում հարկերը, իհարկե, այդ միասնական համակարգն իրենց համար ձեռնտու չէ։ Մենաշնորհները պետք է բացառվեն և վերանան »,- ասաց նա: «Օրենքով մենք շարժվելու ենք, իսկ իրենք խախտում են օրենքի պահանջները. այս մասին է խոսքը»։ Երբ  Զարուհի Փոստանջյանը քննադատել էր Նիկոլ Փաշինյանի՝ 15 հազար դրամների նախաձեռնությունը, Փաշինյանը կոչ էր արել դիմել դատարան, պատրաստվո՞ւմ է դիմել դատարան, թե՞ ոչ հարցին պատասխանեց. «Այդ հայտարարությունն իր մեջ պարունակում է քրեորեն հետապնդելի արարք, և իրավապահ մարմինները, հետևում են ողջ քարոզարշավին, և իրենք պետք է այդ հայտարարությանն ընթացք տան։ Ես իմ գնահատականը տվել եմ՝ դատապարտում եմ նման հայտարարությունները և գտնում, որ դա կրկնում է այն արատավոր իշխանության գործունեությունը, որ այս պահին կա:Փաշինյանն ԱԺ-ում այնպես է քվեարկում, ինչպես Սերժ Սարգսյանի ներկայացրած կուսակցությունը:Նա կողմ է քվեարկել «1000 դրամներին», դեմ է քվեարկել իմ բազմաթիվ նախագծերին՝ որպես հանձնաժողովի անդամ, և բացի այդ՝ նա նաև ապրիլի 2-ի խայտառակ ընտրություններն ընդունել ու ճանաչել է՝ որպես լեգիտիմ, իսկ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին չի ճանաչել՝ որպես հանցագործի»։          

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am