Զինված բախումներ՝ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում». ՀԱՊԿ-ն վերջապես նկատեց հայ-ադրբեջանական լարումը

Հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին շարունակվում են միջազգային հանրության կողմից Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված կոչերը:

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտեց հրադադարի ռեժիմի խախտումները: Նրանք որքան հնարավոր է շուտ առարկայական բանակցությունների վերսկսման կոչ էին անում և կարևորում ԵԱՀԿ դիտորդների վերադարձ տարածաշրջան, հենց իրավիճակը թույլատրի անել դա։

ԱՄՆ իշխանությունները դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած բռնությունները և կողմերին կոչ են անում բանակցել: «Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել հաղորդակցության ուղիղ գծերը՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը», - ասել էր Պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում շուտափույթ վերսկսել «հիմնարար բանակցությունները»: Գերատեսչությունը նաև ընդգծում է ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան վերադառնալու կարևորությունը: Նշվում է, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պարտավորվում է կողմերին օգնել ղարաբաղյան հիմնահարցի տևական խաղաղ կարգավորման հարցում: «Մենք շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել այդ նպատակին հասնելու ջանքերին», - հավելել է Օրտագուսը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին և իրավիճակը սրումը, ասվում է Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է ստացած հաղորդագրություններից՝ հայ-ադրբեջանական միջազգային սահմանի վրա փոխադարձ հրետակոծման մասին, այդ թվում ՝ ծանր զենքի օգտագործմամբ, որոնք ինչպես հայտնում են՝ մահվան պատճառ են դարձել», - ասվում է հայտարարության մեջ:

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և սադրիչ հռետորաբանությունները կանխելու համար»: «Գլխավոր քարտուղարը հաշվի է առել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօր արած հայտարարությունը և վերահաստատում է իր լիակատար աջակցությունն այս վտանգավոր իրավիճակը լուծելու նրանց ջանքերին և կոչ է անում բանակցությունների միջոցով շարունակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը», - ասել է Դյուժարիկը:

Երեկ ինչպես հայտնի է, տեղեկություն ստացվեց, որ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվելու, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ այն հետաձգվել է անորոշ ժամանակով: Մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զրուցել էր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Մնացականյանը Զասին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, այսօր առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին: Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը:

Նկատենք, որ ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածում կազմակերպության նպատակների մասին կետում նշված է, որ ՀԱՊԿ-ի նպատակներից է «հավաքական հիման վրա անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը»: ՀԱՊԿ-ին, հիշեցնենք, անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
ՀԱՊԿ անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի լրատվամիջոցները` կայքերից մինչև դաշնային հեռուստաընկերություններ ակտիվ լուսաբանում են ստեղծված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, տալիս են և հայկական, և ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններ` պահպանելով չեզոքության սկզբունքը, բայց ոչ բոլորը:

Կան բացահայտ ադրբեջանամետ ուղղվածության հաղորդագրություններ և վերնագրեր: Лента.Ру-ն, մասնավորապես հոդված է հրապարակել, որում կա հղում միայն ադրբեջանական կողմին, և դրանից հետո էլ արտատպել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու այսօր տված հարցազրույցը, որում նա հայտարարել է, թե «Ադրբեջանը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղի վերադարձին», և չի բացառել, որ սահմանին հակամարտությունը վերածվի լայնածավալ բախումների:

Ինչևէ, այսօր արդեն ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն տարածեց, որում կոչ է անում Բաքվին և Երևանին վերականգնել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին: Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հայտարարության մեջ ասվում է. «ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև զինված բախումից հետո, ներառյալ՝ ծանր զենքի կիրառմամբ, որի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել»: Այնուհետև կոչ են անում կողմերին անհապաղ վերականգնել հրադադարը։ «Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններին, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է: Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնց հասել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով»:

Այսպիսով, ռազմաքաղաքական դաշինքը կողմերին կոչ է անում «անհապաղ վերականգնել հրադադարը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում»:

Բացի բալանսավորված կոչերից, փաստորեն, ՀԱՊԿ-ականները զերծ մնացին Ադրբեջանին հասցեական դատապարտելուց և Հայաստանին, որպես դաշնակից պետություն՝ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն անդամ պետության դեմ ոտնձգությունը իրենցից յուրաքանչյուրի դեմ ուղղված քայլ որակելուց... Ինչը և կարելի էր սպասել:

Այստեղ արդեն հայկական իշխանությունների աշխատանքի պակաս կա, թեև ՀԱՊԿ-ն երբեք չի փայլել անկողմնակալությամբ և նախկինում: Ադրբեջանին հասցեական չքննադատելը մշտապես այս կառույցի համար չխախտվող «օրենք» է եղել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4603 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am