Տոնավաճառների աշխատակիցների առջև խնդիր ենք դրել. Վարդան Հարությունյան

«Եթե նրանք ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում, շրջանառությունը չի ֆիքսվում, այդ դեպքում ինչի՞ց պիտի իրենք հարկ վճարեն: Եթե իրենց ուզածը հարկ չվճարելն է, դա չի լինելու»,- լրագրողների հետ հանդիպմանը,անդրադառնալով վերջին շրջանում մի շարք տոնավաճառների աշխատակիցների դժգոհություններին` կապված հարկային մարմինների աշխատակիցների գործունեության հետ ,ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: «Կառավարությունն այդ մարդկանց հետ երկխոսության մեջ մտել է, լսել է նրանց առաջարկները: Այն մարդիկ, ովքեր բողոքում են, ովքեր հանձնախումբ են ստեղծել և որոնց հետ մենք աշխատում ենք, առաջարկներ են ներկայացրել: Մոտ ժամանակներս իրենք այդ առաջարկների պատասխանները կունենան»,- ասաց ՊԵԿ նախագահը: «Պատրաստ ենք տոնավաճառներում փոքր և միջին բիզնեսով զբաղված մարդկանց առաջարկել հաշվապահական օգնություն, որպեսզի նրանք կարողանան ճիշտ իրականացնել փաստաթղթաշրջանառությունը և հնարավոր լինի ֆիքսել նրանց շրջանառությունը:Մենք իրենց հաշվապահներով կօգնենք, իրենց վրա այդ ծախսը չենք թողնի: Ամենակարևոր խնդիրը, որ մենք դրել ենք նրանց առաջ, ՀԴՄ կտրոն տրամադրելն է: Ուրիշ խնդիր նրանց առաջ դրված չէ: Իսկ եթե նրանց շրջանառության շեմը բարձրանում է, դա արդեն փոքր բիզնես չէ: Այդ դեպքում նրանք պարտավոր են աշխատել ավելացված արժեքի հարկով, ունենան հաշվապահ: Եթե չեն ցանկանում ունենալ հաշվապահություն, մենք այդ հարցով էլ իրենց կօգնենք, սակայն նախկին վիճակն այլևս չի լինելու: Իրենք պետք է ՀԴՄ կտրոն տրամադրեն»,- պարզաբանեց Վարդան Հարությունյանը: Այս հարցում ՊԵԿ-ին պետք է աջակցի նաև հասարակությունը: Մենք ընդամենը ասում ենք, որ պետք է շրջանառությունը հստակ ֆիքսեն: Մենք փոքր և միջին բիզնեսին չենք ասում գնացեք փաստաթղթեր բերեք, իսկ եթե չբերեք ձեզ կպատժենք: Մենք ընդամենը ասում ենք ձեր ՀԴՄ կտրոնները տրամադրեք: Մենք որևէ մեկի նկատմամբ պատժողական գործառույթ չենք իրականացրել: Ապագայի համար մենք պատրաստ ենք որոշակի լոյալություն պահել, որպեսզի մարդիկ մտնեն հարկային դաշտ: Եթե մենք ֆիքսենք նրանց շրջանառությունը և հասկանալի դառնա, որ նրանք շրջանառության հարկ վճարող սուբյեկտներ են, օրենքով սահմանված կարգով մենք մեր աշխատակիցների միջոցով կփորձենք իրենց օգնել: Ավելորդ բարդություններ և խնդիրներ մենք նրանց չենք առաջարկի»,- ասաց Հարությունյանը:  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am