«Թող մտքներից հանեն, որ այս մի բանը կարող են մարսել». Կարինե Խոդիկյան

Այսօր Հայելի ակուբում ԵՊՀ լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը նշեց, որ քննարկվում է Լեզվի պետական տեսչության լուծարման հարցը, որովհետև դա ամենաանվտանգ բնագավառն է: «Ես նկատել եմ՝ Կարեն Կարապետյանը գնում է թույլ դիմադրության ճանապարհով։ Նա նայում է՝ ո՞վ է ամենաանվտանգը՝ Լեզվի պետական տեսչությունը։ Քանի որ հայոց լեզվին էլ ինքը տիրապետում է այնքանով, որքանով, իր աշխարհընկալման մեջ նա փոքր տեղ ուներ, և եկեք՝ անկեղծ լինենք՝ լեզվի պետական տեսչությունն էլ բնավ չէր փայլում աշխատանքային սխրանքներով, բայց հոնքն ուղղելու փոխարեն՝ աչքն են հանում։ Ընդ որում՝ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրության մեջ միարժեք նշված է, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, և պետական լեզվի դեմ ոտնձգություններին պետք է արձագանքեն Լեզվի պետական տեսչության ներկայացուցիչները»։ Ինչպես նկատեց՝  մեր երկրում համակարգային որոշումներ չեն կայացվում, որոշումները կայացվում են՝ ելնելով անձնային նպատակահարմարությունից։ Նախարարություններ են ստեղծվում՝ կոնկրետ անձին պաշտոն տալու համար, մարդուն պաշտոնից հանելու համար էլ տեսչություն են փակում։ Այնուհետև առաջարկեց, եթե տեսչության ղեկավարը վատ է աշխատում, ապա պետք է ղեկավարին փոխել, ոչ թե տեսչությունը փակել: «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանն էլ, ավելացնելով Նարինե Դիլբարյանի խոսքը նշեց. «Կարող է՝ նախարարությունում մի ամբողջ օղակ ստեղծեն՝ ինչ-որ մեկին պաշտոն տալու, իսկ ինչ-որ մեկին պաշտոնից ազատելու համար՝ մի ամբողջ գերատեսչություն փակեն, բայց թող մտքներից հանեն, որ այս մի բանը կարող են մարսել»։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am