«Ուզում եք՝ թուրքերը 4 րոպեո՞ւմ Երևան հասնեն»

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով դպրոցների օպտիմալացման ծրագրին, ԵՊՀ լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը, նշեց, որ տպավորություն է, որ տնտեսական եւ ֆինանսական նպատակահարմարությունը դարձել է այս կառավարության միակ գերակայությունը:«Ես տեսնում եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում հաշվարկներ լավ են կատարվում, այսինքն՝ ֆինանսապես բացահայտել են, որ մարզերում, սահմանամերձ գյուղերում շատ դպրոցներ իրենց չեն արդարացնում։ Բայց ես կուզենայի մի միտք ընդգծել՝ ֆինանսական նպատակահարմարությունը, տնտեսական հաշվարկները, պետություն կառուցելիս, երբեմն բավական վատ խորհրդատու են: Եթե մենք առաջնորդվենք այդ սկզբունքներով, ապա ինքնուրույն պետություն պահելը կարող է ոչ նպատակահարմար լինել, ավելի նպաստավոր կլինի, եթե գաղութի կարգավիճակում լինենք, քանի որ մետրոպոլիան կհոգա բոլոր կարիքները, ինչպես դա խորհրդային տարիներին էր»,- փաստեց նա: Ասուլիսի մյուս բանախոս «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանն էլ նշեց, որ կառավարության պայծառ ուղեղները, որոնք հաշվարկել են օպտիմալացման ծրագրի շահեկանությունը, թող այդ գումարը դնեն մի կողմ և իրենց հարց տան՝ ո՞ւմ տունն են քանդում.«Նրանք, ովքեր կառավարությունում հաշվարկել եւ որոշել են օպտիմալացնել դպրոցները, ապա ֆինանսական շահը թող դնեն մի կողմ եւ իրենց հայի տեսակին հարց տան, թե ո՞ւմ տունն են քանդում։ Երկիրը մայրաքաղաքը չէ, երկիրը նաեւ մարզն է, գյուղը, սահմանամերձ գոտին, որտեղ արդեն հոգեւոր, արդյունաբերական, մտավոր կյանք գոյություն չունի։ Կառավարությունում չեն հաշվարկել, որ սահմանը պահողը ոչ միայն զինվորն է, այլ նաեւ գյուղը։ Զինվորը, որ կանգնած է սահմանին, կանգնած է, քանի որ իր թիկունքում գյուղ կա, մարդիկ կան, դպրոց կա, երեխաներ կան: Հիմա ի՞նչ են անում. դպրոցները փակում են, որպեսզի սահմանամերձ գյուղերը փակվե՞ն, որպեսզի թուրքական ծրագիրը, թե 14 րոպեում պետք է Երևան մտնեն, հիմա 4 րոպեո՞ւմ հասնեն»։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am