«Այո՛, մենք դա արեցինք». Պորոշենկո (տեսանյութ)
Դեպի Եվրոպա երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ուղևորությունների մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունիսին.նման հույս ունեն Ուկրաինայի իշխանությունները: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստվում է ստորագրել ուկրաինացիներին առանց վիզայի ռեժիմի տրամադրման մասին վերջնական օրենքը հաջորդ շաբաթ Ստրասբուրգ այցի ընթացքում, գրում է «Այո՛, մենք դա արեցինք: Հենց նոր Եվրամիության նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել մեզ՝ Ուկրաինայի քաղաքացիներիս, առանց վիզայի ուղևորությունների իրավունքի տրամադրման մասին վերջնական որոշումը:Մայիսի 17-ին Ստրասբուրգում, ինչպես մենք պայմանավորվել ենք մեր եվրոպացի ընկերների հետ, հանդիսավոր կերպով կստորագրվի համապատասխան օրենսդրական ակտը: Դա հավանաբար կլինի նախագահի պաշտոնում երեք տարվա ընթացքում իմ ամենակարևոր այցերից մեկը»,- հայտարարել է Պյոտր Պորոշենկոն Facebook-ում հրապարակված տեսաուղերձում:
