Ըստ էության՝ հավաքների սահմանափակումը միակ բանն է, որ մնացել է արտակարգ դրության պայմաններում, այսինքն՝ այն ինչ փակ էր, այլևս բաց է, միայն հավաքներ իրականացնել չի թույլատրվում։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։
Նարեկ Մալյանի խոսքով՝ մենք տեսնում ենք, սակայն, որ հավաքների սահմանափակումը ոչ բոլորի վրա է տարածվում․ «Մեր երկրում կան արտոնյալներ՝ տրանսգենդերներն ու Սորոսի գրասենյակի հետ կապ ունեցող մարդիկ են, ովքեր ազատորեն կարող են ակցիաներ անել»։
Նարեկ Մալյանի համոզմամբ՝ հավաքների սահմանափակումով իշխանությունը փորձում է քաղաքական իր օրերը երկարաձգել․ «Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը։ Հենց սկզբից իշխանությունն իր քաղաքական կապրիզը լուծելու ճանապարհին էր, ոչ թե համավարակի կասեցման»։
Ըստ Մալյանի՝ այսօր իշխանությունը չի պայքարում վիրուսի դեմ, իրենք պարզապես իրենց մեղավորությունը գցում են ժողովրդի վրա․ «Այսպիսով՝ մեր իշխանությունը հանրային առողջության գնով գնաց իր կապրիզների հետևից»։
Հարցին՝ հնարավոր է՞, որ արտակարգ դրությունը ձգվի մինչև դեկտեմբեր, Նարեկ Մալյանը պատասխանել է․ «Իշխանության այսպիսի քայլերի դեպքում արտակարգ դրությունը հնարավոր է ձգվի հավերժ, որն էլ կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, նման բան պատմության մեջ եղել է»։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը