Տանկ են տեղաշարժել, ողջ հասարակությունը դրա մասին է խոսում, անհարմար չէ՞. Դավիթ Բաբայան

Հակառակորդի զրահատեխենիկայի տեղաշարժը հոգեբանական արտահայտության մի ձեւ է: armtimes.com-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով երեկ հակառակորդի կողմից Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարած զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժին: - Պարոն Բաբայան, ըստ ձեզ հակառակորդի զրահատեխնիկայի տեղաշարժն ի՞նչ կարող է նշանակել: - Ոչ մի բան չի նշանակում, սա պարզապես իրենց քայլերն են, որեւէ բան չի փոխվում, որեւէ նպատակ չունի, ոչ մի տրամաբանություն այստեղ չկա: Բերել առաջ, հետո տանել, պարզապես հոգեբանական արտահայտության մի ձեւ է. բոլորս էլ գիտենք, որ սա առօրյա է, տարօրինակ երեւույթ չէ: - Ապրիլյան պատերազմից հետո սա առաջի՞ն դեպքն է, որ հակառակորդը տանկեր է տեղաշարժում: - Իհարկե՝ ոչ: Իրենք նաեւ զորավարժություններ էին վերջերս կատարում: Նման տեղաշարժեր երբեմն լինում են: - Պարբերաբա՞ր: - Պարբերական բնույթ այն առումով, որ տեխնիկա ունեն պետք է տեղաշարժեն, այդ տեխնիկան չի կանգնելու չէ՞ իր տեղը: Հետեւաբար՝ պետք չի սա ողբերգական ինչ-որ մի բան դիտել եւ, ըստ այդմ, ընկնել խուճապի մեջ: Տեխնիկա է, տեղաշարժել, տեղաշարժել են, հիմա ի՞նչ անենք: Ամեն անգամ իրենք ինչ-որ նպատակների հասնում են: Մի քանի տանկ են տեղաշարժել՝ այստեղ-այնտեղ, ողջ հասարակությունը դրա մասին խոսում է, անհարմար չէ՞, ինչի՞ համար: Պետք է հասկանալ, որ նման բաներով նրանք փաստորեն փորձում են ծաղրել մեզ: Տանկ ա՝ հերն էլ, անիծած, ի՞նչ ա եղել: - Իրավիճակը սահմանին հիմա ինչպե՞ս է: - Ամենօրյա, որեւէ նոր զարգացում կամ առավելեւս անհանգստացնող ինչ-որ երեւույթներ չկան: Սրա հիմնական նպատակն այն է, որպեսզի հանրությանը նորից հոգեբանական ճնշումների ենթարկեն: Ամոթ է, որ մենք սկսում ենք դրա մասին մտածել, խոսել ինչ-որ անկապ շարժերի մասին: Մեր բանակը միշտ էլ պատրաստ է ցանկացած պահին կանգնել սահմանների պաշտպանությանը: Տարօրինակ բան չկա, որ իրենք տեխնիկա են շարժում՝ բերում-տանում: Հիշեցնեք, որ այս գիշեր, բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները: Ըստ ՊԲ հաղորդագրության, առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գծի ողջ երկայնքով իրականացրել աչալուրջ մարտական հերթապահություն:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am