Երեկ՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի 1-ին շենքի պատշգամբներից մեկը փլվել և թափվել է ներքևի պատշգամբի վրա ու մայթին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, այդ պահին պատշգամբներից ոչ մեկում ու մայթին մարդ չի եղել: Օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարարները, ովքեր վերամբարձ կռունկի օգնությամբ երկարատև աշխատանքներից հետո կարողացել են ամբողջովին քանդել պատշգամբները, հակառակ դեպքում այն կարող էր կրկին փլվել: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են ճանապարհի այդ հատվածի երթևեկությունը և կարգավորել այն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը