Փաստը մնում է փաստ՝ Հրայր Թովմասյանը հետևողականորեն դիմակայեց Փաշինյանի կառավարության ու «քայլական» մեծամասնության բոլոր ճնշումներին

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ գործադիր իշխանության հետապնդումը, ըստ էության, շարունակվում է: Բոլորին էլ հասկանալի է, որ Ազարյանի դեմ արդարադատության երիտասարդ նախարար Բադասյանի կողմից ԲԴԽ ներկայացված միջնորդության իրական պատճառն այն է, որ դատավորը չի ենթարկվել կառավարչապետի քմահաճույքին և, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքին վերաբերող հարցով կայացրել օրենքից, այլ ոչ թե օրվա իշխանության ցանկություններից բխող որոշում:

Շատերը կհիշեն, որ մոտ երկու տարի առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը բավարարեց երկրորդ նախագահի դատապաշտպանների միջնորդությունը և վերացրեց նախորդ ատյանի կողմից կիրառված կալանքի որոշումը:

Դրանից հետո Ալեքսանդր Ազարյանի դեմ սկսվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության թիրախավորված հարձակում-հետապնդումը: Դե, իշխանական ֆեյքենֆելդֆեբելների ժայթքումները, իշխանական քարոզչության ակտիվ «տրավլյան» դեռ իրենց հերթին: Պեղեցին Ազարյանի պաշտպանած դիսերտացիան, վրա պրծան չորս կողմից...

Առանձնապես բան դուրս չեկավ: Դատավոր Ազարյանն ինչպես բարձր վարկանիշ ուներ, այնպես էլ պահպանեց դատավորի իր բարձր վարկանիշը ու նաև՝ հարգը: Ավելին, դատավորներին ու դատական համակարգին ավանդաբար վերապահումով վերաբերվող շատ հայրենակիցներ սկսեցին ավելի մեծ հարգանքով վերաբերվել նման դատավորներին, որոնք, չնայած ամեն ինչին, կարողանում են դիմակայել օրվա իշխանության կողմից տարատեսակ, հաճախ նաև՝ ամենաստոր ու ցածր ձևով իրականացվող ճնշումներին: Կհիշեք, իհարկե, որ մի հարձակում էլ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ իշխանությունն իրականացրեց, ի դեպ, էլի՝ խայտառակ լինելով:

Եվ ահա, վաղը, հետմիջօրեին սպասվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի Ալեքսանդր Ազարյանի դեմ կարգապահական վարույթով կայացրած որոշումը: Որքան էլ պարադոքսալ թվա, բայց այդ կարգապահական վարույթի, ավելին, եթե մի տասնյակ էլ նման վարույթ հարուցվի, ապա նաև դրանցով դատավոր Ազարյանը որևէ բան ապացուցելու կարիք չունի: Հակառակը, ԲԴԽ-ն ունի ապացուցելու բան, մասնավորապես, համապատասխանո՞ւմ է այդքան հնչեղ անվանմանը՝ Բարձրագույն դատական խորհուրդ, թե՞ ընդամենը նման գրությամբ լաթ է՝ նետված կառավարչապետի աշխատասենյակի դռան առաջ: Ինչպես Փաշինյանն էր ասում՝ վնգստացո՞ղ են, թե՞ ձայն, դեմք և արժանապատվություն ունեցող:

Դա՝ վաղը կերևա:

Իսկ այսօր, նկատենք, 50-ամյակի առթիվ շնորհավորանքներ է ընդունում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Ոչ միայն մերձավորների ու ազգականների շնորհավորանքները: Նաև բազմաթիվ անծանոթ մարդիկ, օրինակ, «Ֆեյսբուքի» միջոցով, շնորհավորական մաղթանքներ են հղում՝ ընդգծելով ՍԴ նախագահի քաղաքացիական արիությունը և սկզբունքայնությունը: Ինչ էլ ասվի, փաստը մնում է փաստ՝ Հրայր Թովմասյանը հետևողականորեն դիմակայեց Փաշինյանի կառավարության ու «քայլական» մեծամասնության բոլոր ճնշումներին, այդ թվում՝ իր ընտանքի անդամների, հոր, դստեր, նաև քրոջ դեմ Փաշինյանի ցուցադրական ու նաև չգրված օրենքների ոտնահարմամբ իրականացված հարձակումներին: Ու շարունակում է դիմակայել: Ինչպես նաև ՍԴ այն դատավորները, որոնք հայտնվել են այս իշխանության և նրա հայհոյանք-անեծք ագիտբրիգադների թիրախում:

Բայց Հրայր Թովմասյանը ու ՍԴ դատավորները առաջինները չեն, ովքեր դատական համակարգում, ինչպես ասվում է՝ անմիջականորեն զգացին ժողովրդական, ժողովրդավարական և այլն «թավշապետության» թունավոր «սերը»:

Առաջինը, ում վրա հարձակվեց Փաշինյանական իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանի գործով այն դատավորն էր, ում հրահանգվեց, որ ուզի-չուզի՝ կալանքի որոշում պիտի կայացնի: Այդ դատավորը, ինչպես հայտնի է, տեղի էր տվել ու վազեվազ կայացրել էր գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից պահանջած որոշումը: Պարզ ասած, այդ դատավորը պիտանի չէ՝ այստեղ հիշատակվելու, ասենք, նաև՝ դատավոր լինելու համար, քանի որ ուղղակիորեն ենթարկվել է գործադիր իշխանության հրամանին:

Իսկ դատավոր Ազարյանը մնաց իր դատավորական դիրքում և դրանով վաստակել է հարգանքով նշվելու իրավունքը: Առավել ևս, որ առաջինն էր դատական իշխանության ներկայացուցիչներից, որ անհատական խիզախություն ու մասնագիտական բարեխղճություն ունեցավ դիմակայելու համար իշխանության ճնշումներին:

Վրեժ Ահարոնյան

դիտվել է 740 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am