Համանախագահները պատրաստ են կազմակերպել նախագահների հանդիպումը (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Այսօր միջնորդների համար ղարաբաղյան կարգավորման առաջնահերթ մարտահրավերն է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին իրական բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը: Այս մասին Ատլանտյան Խորհրդում անցած քննարկման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը. «Մեր նպատակն է օգնել կողմերին քաղաքական կամք ցուցաբերել եւ կատարել այն վերջին խիզախ քայլը՝ հաղթահարելով եղած տարաձայնությունները եւ խաղաղություն ու կայունություն հաստատել իրենց երկրներում»: Դեսպանի խոսքով, այսօրվա պայմաններում նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումն անհրաժեշտություն է դարձել. «Մենք կցանկանայինք, որպեսզի նախագահները կրկին հանդիպեն, որքան շուտ՝ այնքան լավ: Դեմ առ դեմ երկխոսությունն անփոխարինելի է, եւ համանախագահները պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը ցանկացած ժամի»: Հոգլանդը միեւնույն ժամանակ հիշեցնում է, որ հենց կողմերն իրենք պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն տեւական խաղաղության հաստատման համար: Դեսպան Հոգլանդը ողջունելի է համարում նույնիսկ միակողմանի քայլերը, որոնք կապացուցեին նվիրումը խաղաղ գործընթացին : Քննարկմանը մասնակցող մյուս վերլուծաբանների կարծիքով սակայն Հարավային Կովկասում ստեղծ իրավիճակում, թվում է թե Միացյալ Նահանգները նահանջել է եւ տարածաշրջանի երկրներն իրենց անվտանգությունն այլեւս չեն կապում ԱՄՆ-ի հետ, որի հետեւանքներից մեկն էր նաեւ նախորդ տարվա ապրիլյան պատերազմը: «Իսկ ինչո՞ւ ստեղծված անկայուն իրավիճակում կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն բանակցություններում», – Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Կորնելը կարծում է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է Հարավային Կովկաս վերադառնալ: Ամերիկայի Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը համոզված է, որ տարածաշրջանում ստեղծված ներկա իրավիճակում կողմերի վարած ռազմավարությունն իրականում հասկանալի է. «Ուստի, եթե միջնորդներն իրոք ամեն ինչ անում են եւ խնդիրը քաղաքական կամքի բացակայությունն է, ապա անհրաժեշտ է փոխել տարածաշրջանում ստեղծված ամբողջ իրավիճակը, որպեսզի կողմերն անեն իրենց հաշվարկը նոր պայմաններում եւ այլ արդյունք ստանան»: Նշենք, որ Մինսկի խմբի համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան արդեն հուլիսին։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am