Արժանավոր քաղաքին՝ արժանի քաղաքապետ. «Հայոց արծիվների» կոչը

«ՀԱՅՈՑ  ԱՐԾԻՎՆԵՐԸ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՕԳՏԻՆ Երևան քաղաքի ազնվաշուքբնակիչներ, Շուտով  հայոց 13-րդմայրաքաղաքը՝ Երևանը,  նորքաղաքապետ է ընտրելու: «ՀայոցԱրծիվներ» հայրենասիրականհասարակականկազմակերպության խորհուրդը, կազմակերպության բազմահազար անդամները և անձամբ եսքվեարկելու ենք ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին: Մեր դիրքորոշումը հիմնավորված է ու պատճառաբանված, որովհետև  վերջին տարիներին ՏարոնՄարգարյանի  ջանադիր և պատասխանատու աշխատանքի շնորհիվ Երևանը, հիրավի, դարձել էմիջազգային չափանիշներին համահունչ քաղաք: Կատարված աշխատանքների շրջանակըհսկայական է՝ շրջանցիկ ավտոճանապարհների կառուցում, բակերի ու պուրակներիբարեկարգում, բնակչության շրջանում առողջ ապրելակերպն արմատավորելու համար բազմաթիվխաղահրապարակների կառուցում, մարզադահլիճների  վերանորոգում, Շենգավիթ և Կարմիրբլուր  հնավայրերը թանգարանային տեսքի բերելու նախաձեռնություններ, քաղաքի արտաքինհարդարման հարցում կարգ ու կանոնի հաստատում,  հայոց բանակում ծառայողների ծնողներիայցի պարբերական կազմակերպում սահմանապահ զորամասեր և այլ խնդիրների լուծում, որոնքպահանջում էին ամենօրյա եռանդուն աշխատանք: Հազարամյակների խորքից եկող Երևանը Հայաստանի և աշխարհի ողջ հայությանհպարտությունն է եւ սիրտը, ու նրա արժանապատիվ   ընթացքով է  նախևառաջպայմանավորված հայոց անկախ պետականության առողջ բաբախյունը: Որպեսզի քաղաքըշարունակի ծաղկել ու բարգավաճել հայ մարդու իղձերին համապասխան, անհրաժեշտ է, որ  քաղաքապետն ու քաղաքը նույն կենսագրության շաղախով կապված լինեն միմյանց հետ: Տարոն Մարգարյանն այդ ժառանգության ու տեսակի երեւելի կրողներից է, մեծանուն հայ, ազգային, պետական, քաղաքական գործիչ, լուսահոգի  Անդրանիկ Մարգարյանի որդին ու նրագործի արժանավոր շարունակողը: Օրեցօր գեղեցկացող ու բարեկարգվող քաղաքն այսօր էլ բազում հոգսեր ունի, որոնց լուծմանպատասխանատվությունն իր վրա է վերցրել մայրաքաղաքի լուսաբացներն իրաշխատասիրությամբ ու պատասխանատվությամբ ամեն օրն ավետող  երիտասարդքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մեր ձայնը տալով Տարոն Մարգարյանին՝ նշանակում է, որ քվեարկում ենք առողջ Երևանի ուԵրևան քաղաքի առողջ բնակչի համար: Վստահելով   Տարոն Մարգարյանին՝  մենք վստահությամբ ենք լցվում Երևան քաղաքի վաղվա  օրվա հանդեպ: Եվ այդ ամենը՝ քաղաքը մերը համարելու սրտացավությամբ ու նրա ստեղծարար կյանքինակտիվորեն մասնակցելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ: Արժանավոր քաղաքին՝ արժանի քաղաքապետ. սա է վերընտրվող քաղաքապետ ՏարոնՄարգարյանի կողքին լինելու «Հայոց Արծիվներ»–ի դիրքորոշումը: Հայրենապաշտորեն՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի հրամանատարգնդապետ  Խաչիկ Ասրյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am