Մեկ օրվա ուրախություն

Նախօրեին Սպիտակ Տան մամուլի խոսնակը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը: Պարզ չէր, տերմինը միտումնավո՞ր, թե՞ պատահաբար էր արտաբերել Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչը:

Մինչ հայաստանյան համացանցը տոնում էր հաղթանակը, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչն, այնուամենայնիվ, արտաբերել է ցանկալի տերմինը, կարելի էր եզրակացնել, որ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չէր կարող լինել:

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց երկուշաբթի Սպիտակ տունը, թեպետ ոչ կանխամտածված, գործածեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, նկատել էր The Washington Post-ում Աարոն Բլեյքը և հավելել, որ «Թրամփի մերձավոր դաշնակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ ամենայնի, ուրախ չի լինի այդ կապակցությամբ»:

Հեղինակը փաստել էր, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնանին Հայոց ցեղասպանության հուշարձանն անվանել է իր «ճիշտ անունով» ամբողջ երկրով մեկ հուշարձանները պղծող ցուցարարների գործողությունները դատապարտելու ժամանակ:«Մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերի հիշատակը ոգեկոչող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պղծման դեպքում գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ», նշել է Սպիտակ տան խոսնակը:

Հայ հանրության ուրախությունը, սակայն մեկ օր տևեց, ինչը կանխատեսվել էր ավելի վաղ:

Ի պատասխան Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության հարցմանը՝ Սպիտակ տնից հայտնել էին, որ վարչակազմի քաղաքականությունն այս հարցում փոփոխության չի ենթարկվել՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագործություն և ողբերգություն է, և ԱՄՆ կանգնած է հայ ժողովրդի կողքին»:

Հավելենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշումից, որի երկու պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը, անցած տարի ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր: Վարչակազմը 1915 թվականի իրադարձությունները Օսմանյան կայսրության տարածքում խուսափում է որակել «ցեղասպանություն»՝ ապրիլի 24-ի նախագահի տարեկան ուղերձում այս առիթով օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրը:

Սպիտակ տան մամլո խոսնակի խոսքերն ակտիվ քննարկումների առարկա դարձան մամուլում ու խնդրի հետ առնչվող շրջանակներում: Թուրքիան արձագանքել է մամլո խոսնակի խոսքերին՝ լրատվամիջոցներին հայտնելով, որ Թրամփի վարչակազմի դիրքորոշումն այս հարցի շուրջ լայնորեն հայտնի է: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ անընդունելի է որակում «Հայոց ցեղասպանություն» եզրի օգտագործումը՝ կարծիք հայտնելով, որ մամլո խոսնակի կողմից դրա կիրառումը «լեզվի ցավալի սայթաքման արդյունք է, որը խնդրին տվել է այլ բովանդակություն»:

Ամերիկահայ կազմակերպությունները ևս արձագանքել էին մամլո խոսնակի խոսքերին: Ամերիկայի հայկական համագումարը մամուլի միջոցով երախտագիտություն էին հայտնել վարչակազմից Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիշատակելու համար, իսկ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը նշել էր, որ Մըքենանի մեկնաբանությունը կարող է առաջին քայլը հանդիսանալ դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների բոլոր մարմինների կողմից:

ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչում՝ ամերիկյան նախագահի վարչակազմի կողմից, իհարկե, կլինի: Այդ պահը մոտենում է, քանի որ ամերիկյան նահանգներ են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, գումարած՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը:
Այնպես որ, վաղ թե ուշ, այդ օրը գալու է՝ անկախ Թուրքիայի դիրքորոշումից ու սպառնալից հայտարարություններից ու գործողություններից՝ ուղղված ամերիկյան վարչակազմը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6038 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am