ԱՄՆ քաղաքական կյանքը «հայկականացվում» է. հաճախորդության տեխնոլոգիան

Հայաստանում «մեր փեսա» ձևակերպմանն արժանացած սևամորթ երաժիշտ Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի հանրահայտ ամուսինը, հայտարարել է, որ առաջադրվելու է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։

Եթե նա մինչև վերջ գնա, ապա նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի համար կկատարի այն դերը, որը կատարել են հայկական քաղաքական կյանքի հաճախորդներն օրվա իշխանության համար։

Ինչպես հայտնի է, աֆրոամերիկացիները հիմնականում Թրամփի դեմ են տրմադրված և մանիպուլացվում են գլոբալիստների կողմից։ Դեմոկրատները հույս ունեն, որ «ժողովրդին» կներգրավեն իրենց կողմը, և դա է պատճառը, որ նրանք քծնում են սևամորթներին։

Ուեսթը խաղի մեջ է մտցվել հանրապետականների կողմից, որպեսզի դեմոկրատների թեկնածուից ձայներ փախցնի ընտրողների սևամորթ հատվածից։ Այսինքն՝ «սև» Ուեսթը կաշխատի «սպիտակ» Թրամփի օգտին՝ որոշակիորեն օգտագործելով նաև Քարդաշյանի «պլեբսային» լսարանին։

Չի բացառվում, որ բացի հաճախորդականից ԱՄՆ–ում ևս մեկ հայկական տեխնոլոգիա կիրառեն նախագահական ընտրություններում՝ գտնելով իրենց սրտի Տիգրան Մուկուչյանին։

Թրամփի վերընտրվելու դեպքում չեն բացառվում քաղաքացիական բախումները, ինչի համար կատալիզատորի դեր կարող է կատարել դեմոկրատների կողմից ընտրությունների արդյունքների չընդունումը։ Այդ դեպքում ԱՄՆ–ը ամբողջությամբ կհայտնվի հայկական իրականության մեջ, ինչից հետո իրենց «մարտի 1»–ը պատրաստ կլինի, քանզի միշտ էլ որևէ «ջոկեր»–սադրիչ կգտնվի, ով կհայտարարի, որ մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք սպիտակամորթ տականքներից։

Թե ինչ կլինի իրականում, կիմանանք աշնանը։ Հուսանք, որ մեր բարեկամ ԱՄՆ–ը առանց լուրջ ցնցումների կհաղթահարի քաղաքական, արժեհամակարգային և իդենտիֆիկացիոն ճգնաժամը, որը գլոբալ հետևանքների կարող է բերել ամբողջ աշխարհի համար։

Հ.Գ. ԱՄՆ–ում ամեն դեպքում պետք է զգույշ լինեն հաճախորդների հարցում և նրանց շատ երես չտան։ Հատկապես խեղկատակ հաճախորդների պահով անհրաժեշտ է զգոնություն։ Հենց նույն հայկական քաղաքական կյանքի փորձից ելնելով։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am