Ինչպես «երեք հրացանակիրները» օգնեցին երկրին պայքարել կորոնավիրուսի դեմ. BBC-ին անդրադարձել է Վրաստանի հաջող փորձին ու Հայաստանի հետ զուգահեռներ տարել (լուսանկարներ)

Վրաստանը վայելում է այն փաստը, որ ներառվել է ԵՄ անդամ չհանդիսացող 15 երկրների ցանկում, որոնց հետ Եվրամիությունը բացում է սահմանները, գրում է հեղինակավոր BBC լրատվականը՝ անդրադառնալով Վրաստանում կորոնավիրուսի դեմ հաջողված պայքարին և դրա առաջամարտիկներին՝ երկրի կառավարության գովասանքին արժանացած գիտնականներ Պաատա Իմնաձեին, Թենգիզ Ցերցվաձեին և Ամիրան Գամկրելիձեին, որոնք համավարակի ֆոնին ստացել են «երեք հրացանակիրներ» անունը:

Աղբյուրը նշում է, որ Վրաստանը նախկին խորհրդային հանրապետություններից միակն է, որ ներառվել է ԵՄ-ի անվտանգ երկրների ցանկում: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1000-ից քիչ դեպք, մահացել է 15 մարդ: Ներկայում Վրաստանում կա 19 լաբորատորիա, որտեղ կորոնավիրուսի թեստավորում են անում:

Աղբյուրը նաև համեմատական է տանում հարևան Հայաստանի հետ, որտեղ «կորոնավիրուսը փոթորկում» է:

Պաատա Իմնաձե, Թենգիզ Ցերցվաձե և Ամիրան ԳամկրելիձեThe Ինչպե ՞ս Վրաստանը դա արեց

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի վերջին: Երկրի կառավարության արձագանքը շատ արագ էր: Արդեն մարտի կեսին բոլոր դպրոցները, համալսարանները և երկրորդական բիզնեսները փակվել էին, դադարեցվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Մարտի 21-ին արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո մեծաքանակ հավաքները և միջքաղաքային ուղևորությունները արգելվել էին: Գիշերները պարետային ժամ էր սահմանվել:

Ուղղափառ Զատկի՝ Վրաստանի ամենակարևոր կրոնական տոնի ժամանակ իշխանությունները արգելել էին հասարակական տրանսպորտի աշխատանքն ու փակել էին գերեզմանատները:A Georgian police car patrols the streets of Tbilisi, June 2020«Մենք համավարակի դեմ քայլեր ձեռնարկեցինք դեռևս գրանցված առաջին դեպքից մեկ ամիս առաջ: Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները` դիրքն ու փոքր չափը, մենք չէինք կարող հիմնվել այլ պետությունների օրինակների վրա»,-էլեկտրոնային փոստի միջոցով BBC-ին պատմել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Երկրի առաջատար գիտնականների և Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության կենտրոնի կողմից պարբերաբար տեղեկատվական արշավ էր իրականացվում: Լուգարի Լաբորատորիայի գիտնականները նույնպես ղեկավարում էին երկրի պայքարը կորոնավիրուսի դեմ:In March, Georgia imposed nightly curfews to enforce the lockdownՈվքե՞ր են «երեք հրացանակիրները»

Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության կենտրոնի գիտնականները սկսել են մեծ հարգանք վայելել իրենց ընդունած որոշումների շնորհիվ:

«Հրացանակիրների» եռյակում ներառվել են Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, Լուգարի լաբորատորիայի ղեկավար Պաատա Իմնաձեն և երկրի գլխավոր վարակաբան Թենգիզ Ցերցվաձեն, որը նաև Թբիլիսիի վարակային հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և իմունոլոգիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրենն է:

Կա ևս մեկ հայտնի կերպար` հասարակական առողջապահության արշավի դեմքը՝ Մարինա Էզուգբայան, որը Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոցի տնօրենն է:Marina Ezugbaia«Ոսկե ստանդարտի համաձայն՝ մեկ միլիոն մարդու հաշվով մենք անցկացրել ենք գրեթե 30 000 թեստավորում: Առողջացման մակարդակը բարձրացել է մինչև 86%, սակայն, ցավոք, մենք 15 մահ ունենք, ինչը կազմում է վարակակիրների 1,6%-ը: Համաշխարհային ցուցանիշների հետ համեմատած՝ սա շատ ցածր ցուցանիշ է»,-ասել է Գամկրելիձեն:


Աղբյուրը նաև նկատում է, որ թեև Վրաստանում քաղաքական բևեռացման մակարդակը շատ բարձր է, այնուամենայնիվ հասարակությանը մեծամասամբ աջակցել է համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ գործադրված ջանքերին: Վրաստանի վարչապետն այս առնչությամբ ընդգծել է ժողովրդի կողմից համագործակցությունը, ինչպես նաև կառավարության ցուցումներին, խորհուրդներին հետևելու հարցում ցուցաբերած օրինակելի սոցիալական պատասխանատվությունը:

Հարևան երկրները

Հայաստանը, որտեղ BBC-ի հոդվածը գրվելու պահին գրանցվել էր կորոնավիրուսով վարակման գրեթե 27 000 դեպք, ապրիլին սկսել էր թուլացնել սահմանափակումները և մայիսին աստիճանաբար բացել տնտեսությունը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը BBC-ին ասել էր, որ նոր վարակակիրների թիվն աճում է, սակայն երկիրը չի կարող իրեն թույլ տալ սահմանափակումների մեջ մնալ:

«Մենք որոշել ենք ապրել վիրուսի հետ՝ անկախ թվերից: Մենք նպատակ չունենք այն ամբողջովին վերացնել, քանի որ դա անհնար է: Եթե մենք ստիպված լինենք մեկ տարով փակել սահմանները, ամիսներով ու տարիներով փակել ձեռնարկությունները, ապա կմահանանք այլ պատճառներից»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարը:

Հարևան Ադրբեջանում նույնպես շարունակում է կորոնավիրուսի վարակման օրական հարյուրավոր դեպքեր գրանցվել: Սոցիալական ցանցերում Ադրբեջանից լուսանկարներ են հրապարակվում՝ ցույց տալով, թե ինչպես են ոստիկանները ներքնաշորերով մարդկանց դուրս հանում տներից` կարանտինային ռեժիմը խախտելու պատճառով: Նշվում է, որ այս երկրում ևս ձեռնարկված քայլերն էական արդյունք չեն տալիս:

 

tert.am

Health workers spray airport arrivals in Yerevan, Armenia 

դիտվել է 2142 անգամ
Լրահոս
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am