Բռնապե՞տ, ապաչի՞, թե Նիկոլ Փաշինյան․ վարչապետի նոր ռեկորդը

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի տնօրենը օրերս մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել է 1 002 անձի հարցման արդյունքերը, որից պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանի գործնեությունը դրական է գնահատում հարցվածների 85 տոկոսը։ Այո՛, հենց այդպես, ոչ ավել, ոչ պակաս 85 տոկոսը։ Այսպիսի ցուցանիշի մասին նույնիսկ Հյուսիսային Կորեայի բռնապետը կերազեր, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանը, ով օգտվում է նախորդ իշխանության բոլոր զեղծարար ծառայություններից, այդ թվում նաև վերը նշված սոցիոլոգիական կազմակերպության, այն ծառայության, որին ինքը Փաշինյանը ծաղրում էր օրուգիշեր։

Թեպետ մյուս կողմից՝ մեծ անարգանք է Նիկոլ Փաշինյանին բռնապետ ներկայացնելը, նա վաղուց անցել է այդ ռուբիկոնը եւ հիմա ոտք է գցում աֆրկյան երկրների ապաչիական ցեղախմբապետերի հետ, ովքեր մի «հու-հու» հրահանգով ցեղին իրար գլուխ են հավաքում եւ «88+1» ֆորմատով հոշոտում իրենց ընտրած զոհին․․․

Ավելորդ է նույնիսկ հիշել այս կազմակերպության նախկին հարցումները, դիցուք` 2017 թ-ի ԱԺ և Երևանի ավագանու ընտրություններից առաջ այս կազմակերպության կողմից անցկացված սոցհարցման արդյունքները շատ քիչ էին տարբերվում ընտրությունների պաշտոնական արդյունքներից, որոնք ընդդիմությունը, այդ թվում նաև այդ ընտրություններին մասնակցած Նիկոլ Փաշինյանը, համարում էին կեղծված։ Որ այս կազմակերպությունը բոլոր ժամանակներում է աչքի ընկել ֆաշիստական արդյունքներով հարցումներով, դրանում համոզվել ենք բոլորս, սակայն փաստն այն է, որ ոչ Սերժ Սարգսյանին փրկեց իր թվանկարչությունը, ոչ էլ ՀՀԿ-ին։

Թե այս պահին ում են հասցեագրված այդ ֆաշիստական արդյունքները, կարելի է կռահել։ Համենայն դեպս, հասցեատերը Հայաստանի ներքին լսարանը չէ, որտեղ բոլորը շատ լավ գիտեն, թե Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն իրականում որ քաշային կատեգորիայում են գտնվում եւ ինչու։ Դեռեւս Աբովյանի հայտնի ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի կարող երազել բարձր վարկանիշի մասին։ Մարդն իր ոտքով հասավ Աբովյան, քայլերթ արեց, սա հերիք չէր` պետական ողջ ապարատը իր ետեւից քարշ տվեց, բայց արդյունքում հեղափոխական թեկնածուն հայտնվեց խաղից դուրս, եւ Աբովյանը կրկին մնաց Գագիկ Ծառուկյանի ազդեցության դաշտում։ Հարկ է նշել, որ այդ ընտրությունները հեղափոխությունից անմիջապես հետո էին, երբ դեռ իր ողջ թափով գործում էր հետհեղափոխական էյֆորիան։ Ու հիմա թոզ ու դուման բարձրացնել, թե 85 տոկոսի վստահություն ունեմ, առնվազն ծիծաղելի է։ Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար այդքան վստահություն, չէր տապալի մարտիմեկյան երթը, չէր տապալի սահմանադրական հանրաքվեն ու աշխարհի առջեւ խայտառակ չէր լինի՝ իբրեւ խոշորագույն բռնապետի։ Մի կողմից կորոնավիրուսի քողի տակ տապալում է այս միջոցառումները, մյուս կողմից համավարակը երկիրը թափանցելուց հետո էլ շարունակում է իր թատրոնը՝ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը։ Մի բան պարզ է, որ եթե Փաշինյանը 85 տոկոսանոց տղա լիներ, ապա չէր հրաժարվի ոչ հանրաքվեից, ոչ էլ մարտիմեկյան երթից։

Այնպես որ, հեղափոխական թվանկարչությունը պահեք ձեզ, մարդիկ բոլորից լավ գիտեն ձեր վարկանիշն էլ, ձեր քաշն էլ։ Ու բոլորին է հասկանալի, թե ում էր ուղղված այս զավեշտալի հարցումն իր արդյունքներով։

Այն ուղղված էր միջազգային հանրությանը, արտաքին աշխարհին առ այն, որ Հայաստանի թիվ մեկ բռնապետը, որը մեկ ամիս շարունակ Սահմանադրությունը խմբակային բռնաբարության ու կտտանքների է ենթարկում, ունի Հայաստանի գրեթե ողջ ժողովրդի վստահությունը։ Ասել է, Փաշինյանը մի ողջ ժողովրդի թիկունքի ետեւից կատարում է հանցագործություններ, բայց այդ ամենի բեռը դնում միայն ժողովրդի ուսերին։

Անի Սահակյան

դիտվել է 3819 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am