Մեսիջներ Երևանից՝ Ստեփանակերտ. ինչու էր Մնացականյանը հասել Արցախ

Հուլիսի 4-ին աշխատանքային այցով Արցախ էր ժամանել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:

Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը Մնացականյանը նշել է. «Արցախում կայացած մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրություններն ի ցույց դրեցին Արցախի ժողովրդի և ղեկավարության հաստատակամությունը՝ ամրապնդելու և կառուցելու ապագան հենց այդ հիմքերի վրա: Բազմիցս ընդգծել ենք այն գերակայությունները, որոնց շուրջ կառուցում ենք մեր աշխատանքը. Արցախի ներգրավվածությունը, ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչպես նաև Արցախի անվտանգային համակարգի կայունությունը: Այս կարևորագույն դրույթների հիման վրա մենք կառուցում ենք մեր բոլոր դիրքորոշումները՝ հասկանալով, որ մենք պետք է հասնենք այնպիսի լուծման, որն ընդունելի է բոլոր երեք կողմերի համար»:

Չնայած նրան, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանը գրավելու հայտարարություններ անել, չնայած որ Հայաստանն ու Երևանը «ադրբեջանական տարածք» են անվանում՝ Հայաստանի իշխանությունները դեռ հիշեցնում են, որ ադրբեջանական կողմի համար էլ պետք է ընդունելի լինի ղարաբաղյան հնարավոր լուծումը:

Առհասարակ, անհասկանալի է, մի կողմից Փաշինյանն ու Մնացականյանը խոսում են՝ Արցախի մասնակցության մասին՝ խաղաղ բանակցային գործընթացում, քաջ գիտակցելով, որ պաշտոնական Բաքուն դեմ է դրան:

Փոխանակ մտածելու, թե ինչպե՞ս անել, որպեսզի Ադրբեջանը հաշվի նստի այդ փաստի հետ՝ շարունակաբար խոսում են՝ «երեք կողմերի համար ընդունելի լուծման» մասին:
Այսքանից հետո, Հայաստանի արտգործնախարարը անվերջ խոսում է՝ Արցախի ժողովրդին, Արցախի ժողովրդի և Արցախի ղեկավարության մոտ խաղաղ գործընթացի հանդեպ այդ սեփականության զգացման ամրապնդման մասին:

Զոհրաբ Մնացականյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Նրանք քննարկել են հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած տեսակոնֆերանսին: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշեց. «Նախևառաջ դա զուտ գործնական հարց է, որովհետև խաղաղ կարգավորումը վերաբերում է Արցախի ժողովրդին: Սա անհերքելի իրողություն է, որը պահանջում է Արցախի ժողովրդի և նրանց կողմից ընտրված իշխանությունների ավելի ընդգծված ներկայություն և վերջիններիս մոտ խաղաղ գործընթացի հանդեպ սեփականության զգացման ամրապնդում»:

Խաղաղ գործընթացի միջավայրի ձևավորման և Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտության համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նշել է. «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ կարգավորումը որևէ այլընտրանք չունի: Ասելով դա՝ ընդգծում ենք նաև, որ և՛ Արցախի ժողովուրդը, և՛ Արցախի իշխանությունները ավելի քան վճռական են պաշտպանելու իրենց անվտանգությունը, իրենց անկախությունը և իրենց զարգացման իրավունքը»:

Ստեփանակերտում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաև Ադրբեջանից հայ փախստականների միության, Արցախի ժուռնալիստների միության, Ստեփանակերտի մամուլի ակումբի, Շուշիի կանանց ռեսուրսային կենտրոնի, Երիտասարդության միջազգային քրիստոնեական միության (YMCA), Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի և Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի ղեկավարների հետ: Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները և կարևորել է քաղաքացիական հասարակության դերը հումանիտար ոլորտի շփումներում։

Մնացականյանի այցը Ստեփանակերտ, վստահաբար ունեցել է պատճառ: Ինչպես երևում է, Հայաստանի արտգործնախարարը Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ցանկացել է Արցախում շոշափել տրամադրություններ: Հնարավոր է, որոշ կարևոր դետալներ Մնացականյանը փոխանցել է Արցախի նախագահին ու արտգործնախարարին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4144 անգամ
Լրահոս
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am