Քանյե Ուեսթը առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում. ով է աջակցում նրան
Ռեփեր Քանյե Ուեսթը Թվիթերի իր էջում հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։
«2020VISION» թեգը հուշում է, որ խոսքը 2020 թվականի նոյեմբերին նախատեսված առաջիկա ընտրությունների մասին է:
Թվիթերով «Tesla»-ի և «SpaceX»- ի հիմնադիր Էլոն Մասկը տեղեկացրել է, որ Քանյե Ուեսթը կարող է հույս դնել իր աջակցության վրա:
