Սամվել Բաբայանը կալանավորված է Արմեն Պողոսյանի ցուցմունքի հիման վրա (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կալանավորված է Արմեն Պողոսյանի ցուցմունքի հիման վրա։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, պնդելով, որ Սամվել Բաբայանը նշված անձին չի ճանաչում: «Ազատություն». - Սամվել Բաբայանին գործի հետ կապված ի՞նչ իրեղեն ապացույցներ կան, որը ներկայացնում է մեղադրող կողմը՝ պնդելով, թե Բաբայանը կապ ունի «Իգլայի» գործի հետ։ Քալաշյան. - Գործով կա այդ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի խողովակը՝ մեկ հրթիռով, այդ վիճակում այն իր նպատակային նշանակության համար օգտագործել հնարավոր չէ, քանի որ կոմպլեկտավորված չէ՝ բացակայում է կրակի արձակման մեխանիզմը։ «Իգլան» հայտնաբերվել է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն այն հանդիսանում է ռազմամթերք և պիտանի է օգտագործման համար՝ կրակ արձակելու համար։ «Ազատություն». - Մինչդեռ Դուք պնդում եք, որ հնարավոր չէր դրանից կրակ արձակել։ Քալաշյան. - Ես նման բան չեմ պնդում։ «Իգլա» կա, թեկուզ ոչ ամբողջական ռազմամթերքը կա, բայց այլ բան է, թե Սամվել Բաբայանն ի՞նչ կապ ունի դրա հետ, դա այլ բան է. Սամվել Բաբայանին մեղադրում են նրանում, որ իբր նա պատվիրել է՝ ձեռք բերել այդ զենքը, խոստացել է դրա համար դրամական գումար: Խմբի կողմից այն մաքսանենգ ճանապարհով Վրաստանից բերվել է Հայաստան: [Բաբայանը] խոստացել է մի քանի օր հետո վճարել խոստացած 50 հազար ամերիկյան դոլարը: Մեղադրանքում տեղ գտած այդ գործողություններից ոչ մեկը Սամվել Բաբայանի կողմից չեն կատարվել: Գործում առկա է ընդամենը մեկ անձի ցուցմունք, որն ասում է՝ «ենթադրում եմ, որ այդ զենքը Սամվել Բաբայանը կարող է պատվիրած լինել», այդքանը՝ ենթադրում է։ Այդ անձին Սամվել Բաբայանը չի ճանաչում, այդ անձը նույնպես Սամվել Բաբայանին չի ճանաչում։ «Ազատություն». - Կալանավորվա՞ծ է այդ անձը։ Քալաշյան. - Այո։ Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Արևմուտքը անազնիվ մեթոդներով ստիպում է չգնել ռուսական նավթը. Լավրով #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրապարակային ասել է մեզ՝ դուք որոշե՛ք՝ էդ «գժի» հե՞տ եք, թե․․․ Արամ Սարգսյան (video) Թրամփը ենթադրել է, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան Նիկոլը իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ հայտարարությանը արձագանքեր Թրամփն ակնարկել է, որ Վենեսուելան կարող է մտնել Միացյալ Նահանգների կազմ Սարսափելի մանրամասներ․ Գազանի մասունք են տալիս. անհետ կորածների ծնողները նստացույց են անում (video) Ադրբեջանցիները ոչնչացրել են Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը Մերժել գարշաբերան Նիկոլին․ Անդրանիկ Թևանյան (video) Ինչ եղանակ է սպասվում Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am