Ռուսաստանն ու Թուրքիան առավել ինտենսիվ բանակցություններ են վարում С-400 ԶՀՀ գնելու շուրջ
Թուրքիա ու Ռուսաստանն առավել ինտենսիվ բանակցություններ են վարում С-400 ԶՀՀ-երը գնելու շուրջ եւ քննարկում են տեխնիկական ասպեկտներն ու գինը։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։ «Սոչիի բանակցություններում (մայիսի 3) Թուրքիայի եւ ՌԴ նախագահները քննարկել են այդ թեման։ Այժմ մենք ուժգնացրել ենք բանակցությունները որոշ տեխնիկական մանրամասների ու գների շուրջ։ Երբ գնի հարցը լուծվի, մեր ղեկավարները՝ նախագահն ու վարչապետը, վերջնական որոշում կընդունեն: Սակայն առաջիկայում մենք պետք է զարգացնենք ՀՕՊ համակարգը։ Դրա շուրջ աշխատանքն արդեն սկսվել է ու շարունակվում է։ Դրանով զբաղված են մեր պաշտպանության ոլորտի առաջնորդները, եւ մեր նպատակն է ունենալ առավելագույնս հայրենական մշակումների համակարգեր», - ասել է Ըշըքը։
