«Չումա» տարածող իշխանություն

Արդեն հայտնի է, որ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ վարակված են նոր կորոնավիրուսով: Մեկը չի, երկուսը չեն, իշխող խմբակցությունում նրանք այս պահի դրությամբ ութն են: Հիմնավոր կասկածներ կան, որ ԱԺ պատգամավորները, հատկապես «քայլարած» մեծամասնության ներկայացուցիչները վարակվել են Սահմանադրական դատարանի ճակատագիրը լուծելու տխրահռչակ փոփոխությունների օրվա ընթացքում, քանզի իրենց շարքերում ունեցել են վարակակիրներ, որոնք գուցե թաքցրել են այդ փաստը, քանզի իրենց քաղաքական ղեկավարության պահանջով ստիպված են եղել մասնակցել ԱԺ այդ նիստերին՝ դառնալով նաև այլոց վարակելու պատճառ, ստեղծելով նման լուրջ վտանգ:

Փաշինյանն իրականում թքած ունի առողջապահական կամ վարակի տարածման հետ կապված խնդիրների վրա: Այնքան, որ հանուն անհրաժեշտ ձայնն ապահովելու՝ կարող է վտանգի տակ դնել թիմի ներկայացուցիչների առողջությունը:
Սա, իհարկե, մի առանձնահատուկ նորություն չէ: Մարդը, ով վարակի ներթափանցման օրերին միտինգներ էր անում, դեռ մնացածը չհաշված, հազիվ թե մտահոգվի ինչ-որ մեկի առողջությամբ՝ դրան ստորադասելով իր քաղաքական նկրտումները:

Բայց եթե այդ օրը մի կերպ սղղացրեցին՝ հայտարարելով, թե հունիսի 22-ին որեւէ մեկը վարակված չի եղել, դրանից հետո է հաստատվել վարակի փաստը, ապա այսօր փաստն այն է, որ կա 8 վարակված, եւ առնվազն այդքան էլ ու մի բան էլ ավելի ինքնամեկուսացողներ պետք է լինեին, ի վերջո, վարակվածների կողքի նստողները պետք է ինքնամեկուսանային, այնինչ ոչ միայն դա չարեցին, այլեւ կայացավ արտահերթ նիստը, որտեղ ՍԴ-ի վրա գրոհի վերջին արարն էր, ՍԴ մասին օրենքն էին համապատասխանեցնում ավելի վաղ ընդունած փոփոխություններին:

Իշխանական թիմին հարկավոր էր առնվազն 79 ձայն, իսկ եթե ութ վարակվածներից բացի մեկուսացողներ էլ լինեին, այդ ձայները չէին ապահովի: Համաձայնեք՝ այս մարդիկ այլեւս չեն թաքցնում իրենց ամբարտավանությունն ու լկտիությունը եւ դարձել են չումա տարածողներ:

Հիշում եք, թե էջմիածնեցի տիկնոջը իշխանությունները, ի դեմս Փաշինյանի, ինչպես դարձրին քավության նոխազ՝ էլ անձնական բնույթի վիրավորանքները, էլ լուտանքներ ու անեծքներ, նպատակը մեկն էր՝ այդ կերպ մեղմել իշխանությունների մեղավորությունը վարակի տարածման հարցում։ Դրանից հետո քավության այլ նոխազներ էլ գտնվեցին՝ վարչապետի էջում տարածված լուսանկարների և տեսանյութերի հերոսների տեսքով։ Հիշում ենք, թե ինչպես փակվեց նաեւ Վանաձորի Գլորիա ֆաբրիկան, կամ օրերս քրեական գործ հարուցվեց աբովյանցի հայտնի տաքսիստի նկատմամբ, ով գիտակցված վարակել էր մարդկանց: Նույնը եւ մի բան էլ ավելին անում են Փաշինյանի պատգամավորները՝ հընթացս խախտելով իրենց իսկ ընդունած օրենքը համաձայն որի ինամեկուսացման եւ մեկոսացման կանոնները խախտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում: Եւ այս ամենը միայն հանուն մի մարդու քաղաքական ամբիցիաները բավարարելու, նրա ապօրինի պլաններն իրագործելու նպատակով: Մինչդեռ այս օրերին մասնավոր այլ հիմնարկներ, այդ թվում՝ հեռուստաընկերություններ, այլ խմբագրություններ գերպատասխանատու պահված են դրսեւորել համավարակի տարածքումը կանխելու ուղղությամբ, միգուցե աշխատանքը տուժել է, բայց կոնտակտավորներին թույլ չեն տվել ներկայանալ աշխատավայր:
Իսկ կատարյալ անմեղսունակներից ահա, թե ինչ կարելի է սպասել: «Իմ քայլը» խմբակցության ատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հերոսանում եւ հերոսացնում էր ընկերներին, ասելով, թե իրենց դաշինքի անդամները, ի տարբերություն մնացած պատգամավորների, իրենց առողջության, իրենց կյանքի հաշվին փորձում են գալ աշխատանքի և փորձում են կատարել քայլեր, որ ապահովեն պետության բնականոն գործընթացը:

«Պետության ղեկավարման հետ կապված խնդիրներ կան, և դրանց մեջ դու որպես պատգամավոր, դերակատարում ունես, կամովին ես ստանձնել այդ պաշտոնը և պարտավոր ես գալ նիստի և պարտքը պետությանը, ժողովրդին կատարել: Եթե չլիներ այդ պարտքը, հաճելի կլիներ գնալ մի վայր, որտեղ վարակվելու հնարավորությունը շատ ավելի քիչ է, բայց ստիպված պետք է գալ»: Եթե կոնտակտավոր ես, պետք է մեկուսացած լինես 14 օր դիտարկմանն էլ ասաց, քանի դեռ որեւէ մեկը չի հրահանգել մեկուսանալ, իրենց քայլը խախտում չէ: Պատգամավորը բացահայտ ցուցմունք տվեց վերեւների դեմ՝ ակնարկելով, որ պարետատունը պետք է մեկուսանալու հրահանգ տար:

Անի Սահակյան

դիտվել է 3930 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am