ՊՊԾ գնդի գործով 14 մեղադրյալների գործն ուղարկվել է դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության ընթացքում  իրականացվել են 500-ից ավելի հարցաքննություններ, քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, նշանակվել են 100-ից ավելի փորձաքննություններ (դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական, դատակենսաբանական և այլն), դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի վերծանումներ, պահանջվել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, կատարվել են նաև բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ: Արդյունքում, հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ վերը նշված շինությունները, տրանսպորտային միջոցները զավթելուց անմիջապես հետո կազմակերպված խմբի անդամները նույն եղանակով` իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, պատանդ են վերցրել և պահել գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին ու օգնություն ցուցաբերելու նպատակով գնդի տարածք այցելած բուժաշխատողներին, գնդի հերթապահ մասում գտնվող զինանոցից հափշտակել են հրազեն հանդիսացող ինքնաձիգներ և ատրճանակներ: Հարձակման ընթացքում զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի կողմից հրազենային վիրավորումից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից՝ ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, իսկ խմբի մյուս անդամ Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 2016 թվականի հուլիսի 30-ին Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է նաև ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի ծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Մխիթար Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արամ Մանուկյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Հովհաննես Հարությունյանի, Աշոտ Պետրոսյանի, Արմեն Լամբարյանի, Գառնիկ Հովակիմյանի և կազմակերպված խմբի այլ անդամների հետ 2016 թվականի հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ. Խորենացու փողոց և հրկիզման միջոցով ոչնչացրել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված 4 և քաղաքացիական 1 տրանսպորտային միջոց: Բացի այդ, Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ կոտրել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակել դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող` ավելի քան 14 մլն ՀՀ դրամի գումարը: Քննությամբ պարզվել է նաև, որ Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը մի խումբ այլ անձանց հետ նախապատրաստել են 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: Այսպիսով, քննությամբ հիմնավորված հանցավոր արարքների կատարման համար` Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արայիկ Խանդոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արեգ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արմեն Բիլյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արմեն Լամբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գագիկ Եղիազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Էդվարդ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Մխիթար Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Պավել Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սեդրակ Նազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սմբատ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետով, Վարուժան Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կարո Եղնուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Խաչատուր Գիչյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք «Հրապարակ». Երեւանը ՔՊ է մերժում «Ինչ ասի պտի անեմ» կամ պետության եւ իշխող կուսակցության նույնացում Կայծակնային ձերբակալություն՝ ռեժիմի պարագլխին «ս» ասելու համար (video) Գրկախառնություններ, համբույրներ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայում (video) Թրամփը ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ Բացառիկ մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան հանդիպումից (video) Հայաստանը և Թուրքիան պատրաստվում են ուղիղ առևտրի մեկնարկին Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի «Հետք» Էդ պրոբլեմը չե՛ք ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) Իրանի դեմ պատերազմի ազդեցությանը ՀՀ-ում առնչվում եք խանութ մտնելիս՝ տեսնելով թանկացող ապրանքները. Գեղամյան Արևմուտքը անազնիվ մեթոդներով ստիպում է չգնել ռուսական նավթը. Լավրով #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրապարակային ասել է մեզ՝ դուք որոշե՛ք՝ էդ «գժի» հե՞տ եք, թե․․․ Արամ Սարգսյան (video) Թրամփը ենթադրել է, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան Նիկոլը իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ հայտարարությանը արձագանքեր Թրամփն ակնարկել է, որ Վենեսուելան կարող է մտնել Միացյալ Նահանգների կազմ Սարսափելի մանրամասներ․ Գազանի մասունք են տալիս. անհետ կորածների ծնողները նստացույց են անում (video) Ադրբեջանցիները ոչնչացրել են Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը Մերժել գարշաբերան Նիկոլին․ Անդրանիկ Թևանյան (video) Ինչ եղանակ է սպասվում Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am