Գոշ լճից տիղմը հանել ու կուտակելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել.նախարար

«Նախ՝ ասեմ, որ Շաքիի ջրվեժի ջրօգտագործման ռեժիմը փոփոխվել և հաստատվել է, վերջապես փաստացի ունենք ջրվեժ, որն ունի աշխատանքային նոր գրաֆիկ և դրանից  դուրս ժամանակահատվածում շահագործողը պարտավոր է պահապանել նաև էկոլոգիական հոսքը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: « «Մաքուր Հայաստան»  ծրագրի մեկնարկը տրված է, նախարարությունը ծառատունկ և մաքրման աշխատանքներ է իրականացրել:Ամիսներ առաջ հայտարարեցինք, որ կառավարության բոլոր կառույցները ներգրավված են այս ծրագրում, վարչապետի հանձնարարականով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է ղեկավարում, բնականաբար, կենտրոնական տեղում բնապահպանության նախարարությունն է»,-անդրադառնալով վերոնշյալ ծրագրին ասաց Արծվիկ Մինասյանը: Ծրագիրը չի դիտարկում որպես բնությունն աղբից մաքրելու ֆիզիկական գործընթաց, այլ  գաղափարական հենք,ասաց նախարարը: Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա մտցնելու, Գոշ լճից տիղմը հանել ու կուտակելու խնդրին և ասաց,որ դրա վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել: «Նկատողություն է հայտարարվել տարածքի պատասխանատուին, ով ժամանակին պետք է բացահայտեր և ներկայացներ այդ գործողությունը: Վարչական պատասխանատվության մեխանիզմը գործում է, ստուգումներ են իրականացվելու, վարչական պատասխանատվության ենթարկվելու է կազմակերպությունը, որն իրականացրել է այդ աշխատանքները, որովհետև դրանք իրականացվել են առանց համապատասխան ծրագրի:Մեր  նպատակն այնպիսի աշխատանք իրականացնելն է, որ վերականգնվի նախկին տեսքն ու պատճառված վնասը վերացվի, սակայն դեռևս այդ աշխատանքներն իրականացնելու համար եղանակային պայմանները բարենպաստ չեն »,-ասաց նա:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Աննախադեպ ընտրություն Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք «Հրապարակ». Երեւանը ՔՊ է մերժում «Ինչ ասի պտի անեմ» կամ պետության եւ իշխող կուսակցության նույնացում Կայծակնային ձերբակալություն՝ ռեժիմի պարագլխին «ս» ասելու համար (video) Գրկախառնություններ, համբույրներ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայում (video) Թրամփը ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ Բացառիկ մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան հանդիպումից (video) Հայաստանը և Թուրքիան պատրաստվում են ուղիղ առևտրի մեկնարկին Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի «Հետք» Էդ պրոբլեմը չե՛ք ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) Իրանի դեմ պատերազմի ազդեցությանը ՀՀ-ում առնչվում եք խանութ մտնելիս՝ տեսնելով թանկացող ապրանքները. Գեղամյան Արևմուտքը անազնիվ մեթոդներով ստիպում է չգնել ռուսական նավթը. Լավրով #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրապարակային ասել է մեզ՝ դուք որոշե՛ք՝ էդ «գժի» հե՞տ եք, թե․․․ Արամ Սարգսյան (video) Թրամփը ենթադրել է, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան Նիկոլը իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ հայտարարությանը արձագանքեր Թրամփն ակնարկել է, որ Վենեսուելան կարող է մտնել Միացյալ Նահանգների կազմ Սարսափելի մանրամասներ․ Գազանի մասունք են տալիս. անհետ կորածների ծնողները նստացույց են անում (video) Ադրբեջանցիները ոչնչացրել են Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը Մերժել գարշաբերան Նիկոլին․ Անդրանիկ Թևանյան (video) Ինչ եղանակ է սպասվում Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am