«Շաբաթ իրիկունը» նշանավորվեց շա՜տ «սենսացիոն» մի լուրով...Մի հանդիպման պատմություն

«Շաբաթ իրիկունը» նշանավորվեց շա՜տ «սենսացիոն» մի լուրով, որ հետագայում հերքվեց տարբեր կողմերից։ Բայց այդ «հերքումները» ոչ միայն չհանեցին հարցականները, այլև նոր հարցականներ առաջացրին։

Եվ այսպես, երեկոյան ժամը 19.50-ին հայտնի գործ տվող դասալիք պատգամավորին պատկանող կայքը, որի անունը մեզ անհայտ պատճառներով «1-ին լրատվական» է, «հավքի թևով» Արցախից Հայաստան թռած մի տեղեկություն նետեց ասպարեզ` հետևյալ սկանդալային վերնագրով. «Արցախի նախագահին առաջարկել եմ ԼՂ հիմնախնդիրը քննարկել Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում. Արման Բաբաջանյան»։

Հրապարակման մեջ ասվում էր. «ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում առաջարկել է Արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում։ Բաբաջանյանը կարևորել է նաև երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կատարումը»։ Ու տակը`«առինքնող» մի դրվագ գործ տվողի «Հանուն հանրապետության» նախաձեռնության «պաշտոնական պատվիրակության» և Արցախի նախագահի «պաշտոնական» հանդիպումից։

Պատկերացրիք, չէ՞, «կլասիկ» դասալիքը, Արցախի նախագահի դեմ-դիմաց նստած, դեմքի լուրջ, շա՜տ լուրջ արտահայտությամբ «կարևորում է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կատարումը»։

Հերքելով` հաստատում են այն, ինչ փորձում են հերքել

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդիրը տերպետրոսյանական «ռեցեպտով» լուծելու առաջարկին, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նույն օրը` ժ.23-ի կողմերը, ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց և հերքեց սկանդալային լուրը. «Պաշտոնապես հերքում եմ այսօր «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության հետ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո նշված կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահին առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում»։

Անգամ դիմեց էջի «պատասխանատուներին» և պահանջեց «չխեղաթյուրել հանդիպման ընթացքում ծավալված քննարկման բովանդակությունը և սուտ հրապարակման համար հրապարակավ ներողություն խնդրել»։ Վերջում էլ թե` «առանց բացելու մասնավոր զրույցի փակագծերը` միայն նշեմ, որ Հանրապետության նախագահը նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է կատարել»։

Ավելի ուշ հանեց գրառումը` հավանաբար, հալած յուղի տեղ ընդունելով Բաբաջանյանի «տեսապարզաբանումը», թե «հայտնի խմբակը» կամ «հայտնի շրջանակներն» իր գլխին սարքել են. կեղծել են իր անձնական օգտագործման գործիք «քաղաքական կազմակերպության» ֆեյսբուքյան էջը` ստեղծել են ոչ թե մեկ, այլ մի քանի ֆեյք էջ, որոնց միջոցով անխնա թիրախավորում են իրեն ու իր «աստվածահաճո» նախաձեռնությունը, տարածում սուտ լուրեր, որոնք «կարող են օգտագործվել թշնամու կողմից»։

Մեր և ձեր կողմից «ջերմորեն սիրված» դասալիք պատգամավորը, այդքանը քիչ համարելով, «բարեխիղճ լրատվամիջոցներին» հորդորել էր ստուգել նման «կասկածելի» լուրերը, ճշգրտել, հետո տարածել։ Սա` այն դեպքում, երբ առաջինը հենց իրեն պատկանող «լրատվամիջոցը»`1in.am-ն էր երեկոյան 19.23-ին վերցրել, իր ասելով`«ֆեյք էջի» պատին «ծեփված» այդ լուրը, հրապարակել (մյուս լրատվամիջոցներում «հրապարակումը» հայտնվել էր ժամը 22-ից հետո), հետո՝ տեսնելով, որ աղմուկ է բարձրանում, հանել էր տվել լրահոսից, և իր տեսանյութում այդպես էլ ասել է` զանգեցի խմբագրին, հանել տվեցի։

Եթե «Գուգլում» որոնում տաք, պատասխանը կլինի`«ոչինչ չի գտնվել», բայց արխիվներում տեղեկատվությունը պահպանվել է` «թաքնված» (cach տարբերակով)։ Ինչո՞ւ իր կայքը «բարեխիղճ» չի գտնվել` անձամբ իրենից չի ճշտել իրեն և իր նախաձեռնությունը «թիրախավորող սուտ լուրը»`ընթերցողի սեփականությունը դարձնելուց առաջ, ինքը կիմանա, մեկ էլ կայքի խմբագիրը։

Իսկ ամենամազալուն այն է, որ ասում է`Արցախի նախագահի հետ միայն ներքին հարցեր, այդ թվում`տնտեսական հարցեր ենք քննարկել`ԼՂ Արցախի հարցին ընդհանրապես անդրադարձ չենք արել` այդ մասին միայն սորոսական արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ է խոսել։ Մինչդեռ Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումն այլ բան է հուշում` նման քննարկում եղել է, ու նախագահն էլ «նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է արել»։

«Փորձնական շարիկներ» գլորելն էլ ո՞նց է լինում

Կարելի էր «անցած համարել» այս մութ պատմությունը և ավելորդ անգամ չանդրադառնալ այս եղկելի երևույթին, որի անունը Արման Բաբաջանյան է, եթե աղմկահարույց հանդիպման նախօրեին` ուրբաթ օրը, ժամը 22-ին մոտ, «Հրապարակ» կայքի և համանուն թերթի «սեփական թղթակից» Վահրամ Աթանեսյանը, որ երկար տարիներ` մինչև 2015թ., գլխավորում էր Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Տեր-Պետրոսյանի «գաղափարախոսությանը» համահունչ մի հրապարակում չդներ շրջանառության մեջ (երևի` «Արցախի և Հայաստանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» շրջանակներում)` «Մի՛ խաբեք ժողովրդին», որտեղ, անդրադառնալով «ստատուս-քվոյին», սևով սպիտակի վրա գրում է.

«Մի իրավիճակ, որ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ռեսուրսներով պաշտպանելու անհրաժեշտություն է պարտադրում, չի կարող հաղթական կոչվել: Մանվածապատ, երբեմն նույնիսկ տրիվիալ դատողությունները միայն շեղում են խնդրից, մինչդեռ այն շատ առարկայական է. Հայաստանն ունի՞ ղարաբաղյան ստատուս-քվոն միջազգայնորեն լեգիտիմացնելու սեփական ռեսուրսներ եւ գործիքակազմ։ Այս հարցում արտաքին օժանդակության սպասումները սին են։ Մենք ունենք չորս հարեւան` Թուրքիա, Վրաստան, Իրան, Ադրբեջան։ ԼՂ հարցում Թուրքիան եւ Ադրբեջանը նույնական են: Վրաստանը հասկանալի պատճառով այդ հարցում Ադրբեջանի համախոհն է: Մանկամտություն է կարծել, թե իսլամական համերաշխության ջատագով, բայց մանավանդ շուրջ 20 միլիոն թուրքախոս բնակչություն ունեցող Իրանը, անկախ իշխող ռեժիմի բնույթից, երբեւէ կճանաչի Արցախի անկախությունը կամ ներկայիս փաստացի սահմանների վրա Հայաստանի իրավազորությունը:

Նույնը` Ռուսաստանի պարագայում։ ԱՄՆ-ի։ Եվրամիության։ Մնում է ապավինել սեփական հնարավորություններին։ Սա է իրականությունը։ Եվ` թե որքանո՞վ են համադրելի մեր եւ հակառակորդի ռեսուրսները, որովհետեւ հաղթանակով ձեռք բերված արդյունքների պաշտպանության դիվանագիտական հնարավորություն նույնիսկ տեսականորեն չկա, մնում է դա Ադրբեջանին պարտադրել պատերազմով: Եթե որեւէ մեկն ունի իրավիճակից ելքի այլ ռացիոնալ պատկերացում, թող ներկայացնի: Բայց` անկեղծորեն, առանց մանիպուլյատիվ մտավարժանքների: Ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել»։

Եթե սա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» «գաղափարախոսության» կրկնությունը չէ, ապա ի՞նչ է։ Տեր-Պետրոսյանն ասում էր` ամբողջ աշխարհը մեր դեմ է, «փուլային» կարգավորումը չընդունեք` ոտքով-գլխով կորած ենք. դրա վերջը պատերազմն է, համատարած քաղաքական և տնտեսական պատժամիջոցները, վերջին հաշվով` պետականության կորուստը։ Սա էլ ասում է` բոլորը թքած ունեն, թե ինչ կլինի մեզ հետ, Արցախի դե ֆակտո անկախ կարգավիճակը դե յուրե ամրագրելու դիվանագիտական բոլոր հնարավորություններն սպառվել են, մնում է ռազմական ճանապարհը, բայց պետք չէ խաբել ժողովրդին` մենք էնքան չկանք, որ դիմակայենք «ահեղ թշնամուն» (հուսանք` սա իր «անձնական» կարծիքն է)։

Ի՞նչ է ստացվում։ Արմանբաբաջանյաններն ու վահրամաթանեսյաններն, ամեն մեկն` իր տեղում, իր ձևով, փորձում են տրամադրություններ շոշափել` փորձնական «շարիկներ» են գլորում։ Իսկ վաղը, հենց որ տեսնեն, որ «կպնում» է` հանրությունը չի ընդվզում 98-ին մերժված կապիտուլյանտական «գաղափարախոսության» դեմ, կգա «տերը», ձեռքը կխփի սեղանին, աջուձախ կգոռգոռա, կճչա, «կղժղժա», մատ թափ կտա բոլորիս վրա, կասի` ի՛նչ որ պետք ա, էն էլ բանակցել եմ, չփորձե՛ք ծպտուն հանել. լավ է, վատ է, էս է` ուզո՞ւմ եք, լա՛վ, չե՞ք ուզում` գնացե՛ք գրողի ծո՛ցը. խի էս երկրում կա՞ մեկը, որ իմ ասածին «չէ» ասի...

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 2730 անգամ
Լրահոս
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video) Նիկո՛լ, Պապիկյանի «ճարպային շերտը հաստացնելու» փոխարեն մի բան պետք է անեիր․ Ադիբեկյան (video) Նոր վարկային բեռ Շիրակի մարզպետարանը Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին Կարտաքսեն Բաքու Հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել Ներկայացվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը «Ռուբեն Ճիպոտեցին» և «Պետրոս Հեքիաթասացը»․ ակցիա Տիկնիկային թատրոնի դիմաց (video) Մինչեւ վերջ պատասխան են տալու. Ղուկասյան ԵՄ–ին պետք է ամեն գնով Նիկոլի վերարտադրություն. Արմեն Աշոտյան «Ղալա՛թ ես արել Նիկո՛լ, հերի՛ք է շանտաժի ենթարկես մեզ»․ արցախցու կոշտ խոսքը (video) Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Կիպրոսի դեսպանին ՔՊ-ին ձայն չենք տալու․ ինձ էլ կալանավորեն՝ քաղաքը կոլապսի է ենթարկվելու․ Գյումրու համայնքապետի ժ/պ (video) Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին Վրաստանը լուծարում է ԵՄ-ի առաջարկությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել դեկտեմբերի 7-ին Գյումրիում խայտառակությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբանը պահանջել է հայցային վաղեմություն կիրառել Վարդան Ղուկասյանը բացահայտում արեց դատարանում (video) Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմությանը Գեղամ Մանուկյանը Վարդան Ղուկասյանի գործով նիստին կոնկրետ փաստեր ներկայացրեց դատավորին (video) 2026 թվականին հաղթանակները ավելի շատ կլինեն. Ծառուկյան ընտանիքը շարունակում է տարեվերջյան պարգևտրումները Դերասան Լեւոն Հարությունյանը երաշխավորություն տվեց Վարդան Ղուկասյանի համար (video) ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am