Isuzu-ն մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա զոհ

Հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, Isuzu մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ փրկարարները:

Մահացածին ու վիրավորներից երկուսին քաղաքացիներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ճանապարհային ոստիկանությունն ու Սևանի քննչական բաժինը պարզել են՝ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ավան 3-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Վ․ Մնացականյանը։

Վթարի հետևանքով Վ. Մնացականյանը, ուղևորներ՝ Երևան քաղաքի Ավան 3-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Հ․ Մնացականյանը, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ, 29-ամյա Կ․ Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Հ․ Համբարձումյանը տեղում մահացել է։

Վ. և Հ. Մնացականյանները հարազատ եղբայրներ են։

դիտվել է 258 անգամ
Լրահոս
Ես էլ հո՞ Գիքորը չեմ` Վենձ մարդ իմ, Վենձ 15-20%-ը խորքային ատելություն ունի Փաշինյանի նկատմամբ․ Երվանդ Բոզոյան (video) Հանրությանը պետք է հայելի։ Եվ այս տողը հայելի է Հստակ է՝ Հակակոռուպցիոնում գործ կա, թե ոչ Բժիշկների ծանրաբեռնվածությունը 25%-ով ավելացել է, աշխատավարձը՝ նվազել․․․ (video) Նորվեգիան Կիևին կհատկացնի 1.2 միլիարդ դոլար Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զnրավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. ՀՀ-ում Իրանի դեսպան Մերիլենդի գլխավոր դատախազը դատի է տվել Թրամփին Ինչու՞ ուրախանալ․ Վազգենն ու Նարեկը ոչ մի հանցանք չեն գործել․ Մաթևոսյան (video) Պետությունը վերադարձրել է ԱՆԻՖ-ի օրոք մասնավոր բիզնեսում ներդրված գումարներից 3,6 մլրդ դրամ. «Հետք» «Զանգեզուրի միջանցք» բնութագրվող «Թրամփի ուղին» արդեն համաձայնեցված է. թուրք պատգամավոր Ու՞մ ես խաբում․ թե բա զենք եք առել․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (video) «Այս հակաեղեկեցական արշավը ո՞ւմ է ձեռնտու. ինչպես կասեր «դասականը»՝ Элементарно, Ватсон…». Տաթև Հայրապետյան ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել թմրամաքսանենգության համար կասկածվող հերթական նավին 900, 000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար․ Արթուր Չախոյան (video) Երևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքով «Նիկո՛լ, գյումրեցիների փողը չե՛ս լափելու»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ի 10% ներմուծման գլոբալ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել Իրանում ռազմական ուղղաթիռն ընկել է մրգի շուկայի վրա․ կան զոհեր Զբաղվելու՞ եք Աննա Հակոբյանի հիմնադրամի անվճար դասընթացներով․ հարց՝ ՀԿ նախագահին (video) Վեհափառ Հայրապետի ու Միքայել սրբազանի հանդիպումը՝ Էջմիածնում (video) #ՈՒՂԻՂ․ Առաջիկա ընտրություններից Փաշինյանը սարսափած է․ նա տիրապետում է հանրային տրամադրությանը (video) Նախկին դատախազի հանելուկային մահը․ պահեստազորի գնդապետ (video) Հլը խախանդ ենք, բայց սպասե՛ք․․․ տաքսու վարորդ (video) «Ողբամ մեզ, որ Գևորգ Պապոյանը նախարար է»․ Մեսրոպ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am