Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորման կանոնակարգը դուրս է եղել սահմանադրականության տրամաբանության ձևաչափից. Կամք

Այսօր Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախձեռնության գրասենյակում, տեղի ունեցավ փակ քննարկում, կապված Սահմանադրական բարեփոխումների հետ: Փակ քննարկմանը մասնակցում էին նաև Ազգային Ինքորոշում Միավորումի, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության, «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության, «Վերադարձ» հիմնադրամի և «Հանուն Հայրենիքի» Նախաձեռնության ներկայացուցիչները:
Քննարկման մասնակիցները միաձայն արձանագրեցին, որ.

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորման կանոնակարգը դուրս է եղել սահմանադրականության տրամաբանության ձևաչափից: Մասնավորապես, այն ձևավորվել է արդարադատության նախարարության գերատեսչական ակտով՝ սուբյեկտիվ մրցույթի հիման վրա, որը Սահմանադրության էությունը և իրավական կշիռը ամբողջովին նսեմացնում և խեղաթյուրում է՝ ծնելով համակարգային խորը հակասություններ։ Մասնավորապես, սահմանադրականության ձևաչափում Հանրապետության նախագահի՝ որպես պետության գլխի, առանցքային գործառական առաքելությունն այն է, որ Վերջինս, չի մտնում իշխանության թևերից որևէ մեկի մեջ, համարվում է ֆունկցիոնալ և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով, որի հիմնական գործառույթը Սահմանադրության պահպանումն ու երաշխավորումն է, ուստի՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը պետք է ձևավորվեր Հանրապետության Նախագահի կողմից, ակադեմիական փաստացի ունակություններ և խորը մասնագիտական գիտելիքներ ունեցող, ինքնահաստատված և սերունդների առջև պատմական պատասխանատվության գիտակցություն ունեցող անձանց կազմից, գումարած հանրային մեծ հեղինակություն ունեցող անձինք։ Այդ անձանց ամբողջությունը, որպես ազգի հայրեր, պետք է ունենա սահմանադրական ասամբլեայի ներկայացուցչական կարգավիճակ,որը կապահովի ինչպես հանձնաժողովի որակականությունը, այնպես էլ նրա ներկայացուցչությունը և ամենակարևորը՝ պատասխանատվությունը Սահմանադրության որակականության համար։

Նաև որոշվեց ձևավորել աշխատանքային խումբ և հրավիրել բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին և համատեղ սկսել պայքար, վերը նշված անարդարությունը վերացնելու նպատակով:
Այդ նպատակով Հուլիսի 3-ին, ժամը 19:00-ին նշանակվեց հաջորդ քննարկումը:
Ցանկացողները կարող են կապնվել 044771779 հեռախոսահամարով:

դիտվել է 1281 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am