«06»-ի վարորդը, ով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է, եղել է ամենաբարձր աստիճանի խմած

SHAMSHYAN.com-ը հունիսի 26-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ, որի ժամանակ բախվել էին Չկալովկա գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կորյուն Բ-ի վարած ՎԱԶ 2106-ն ու Նորատուս գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արմեն Օ-ի վարած ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ Կորյուն Գ-ն ավտոմեքենան վարել է խմածության ամենաբարձր աստիճանում, և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, և մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, նրա ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է մի քանի կանեստր դիզվառելիք, ու դա տարել են, թե ինչից ելնելով՝ մնում է՝ այդ հարցին պատասխան տան ՀՀ Պաշտպանության ռազմական ոստիկանության ծառայողները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 26-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12.7 կմ հատվածում բախվել էին Չկալովկա գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կորյուն Գ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Նորատուս գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արմեն Օ-ի վարած ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով Արմեն Օ-ի ուղևոր՝ Գավառ քաղաքի բնակիչ, 63-ամյա Յաշա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գավառ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ու օպերատիվ էին գործել Գավառի բժշկական կենտրոնի բժիշկները։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ 

դիտվել է 486 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am