Ահաբեկչության դեմ պայքարում բոլորը կան բացի՝ Հայաստանից

Ահաբեկչության դեմ պայքարի` ԱՄՆ Պետդեպարտամենտի 2019 թվականի զեկույցում Հայաստանը ներառված չէ։ Հայաստանի հարևան բոլոր երկրները կան այդ զեկույցում:

Ըստ զեկույցի` չնայած ահաբեկչության դեմ պայքարի հաջողություններին աշխարհում ահաբեկչության վտանգը վերացված չէ։ Զեկույցը ներկայացնում է անցած տարվա ընթացքում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները «Իսլամական պետության» «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի, Իրանի աջակցությունը վայելող խմբերի ու միջազգային ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարում։

Նշված է, որ Միացյալ Նահանգները և իր դաշնակիցներն այդ պայքարում նշանակալից հաջողությունների են հասել: 2019-ի մարտին ավարտվել է Սիրիայի ու Իրաքի տարածքում ձևավորված այսպես կոչված` «խալիֆաթի» վերջնական ոչնչացումը, հոկտեմբերին ամերիկյան զինուժի հարվածներից սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին, ապրիլին պետքարտուղարը Իրանի իսլամական պահպանության կորպուսին և նրա Քուդս խմբավորմանը համարել է արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություններ։ Սա առաջին անգամն է, որ կառավարական համարվող զորքերը ահաբեկչական են ճանաչվում։

Ինչ վերաբերում է հարավկովկասյան տարածաշրջանին, ապա Պետդեպարտամենտը գովում է Ադրբեջանի ու Վրաստանի իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարի համար։

Սակայն Ադրբեջանի մասով միաժամանակ նշված է, որ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ճնշումներ են գործադրվել քաղաքական հակառակորդների վրա։

«Իրավապահներն ու անվտանգության ուժերը շարունակել են չափից դուրս լայն սահմանել ահաբեկչության և ծայրահեղականության շրջանակները, որի արդյունքում քաղաքական հակառակորդները, կրոնական ակտիվիստները խոցելի են դարձել քրեական հետապնդումների, ձերբակալությունների և ֆիզիկական բռնությունների ենթարկվելու համար», - զեկույցում նշված է` հավելելով, որ նման մարդկանց դեմ ֆիզիկական բռնությունների փաստերն ավելի հաճախ կատարվել են Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից։
Պետդեպարտամենտի մամուլի կենտրոնը նախօրեին կազմակերպել էր զեկույցի համակարգող դեսպան Նաթան Սեյլզի մամուլի հեռավար ասուլիսը։ Պատասխանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին` դեսպանն ասել է, թե ցավոք, աշխարհում շատ երկրներ կան, որոնք ահաբեկչության խնդիրները պատրվակ են օգտագործում` քաղաքական բողոքները ճնշելու, կրոնական ու էթնիկ փոքրամասնություններին մեկուսացնելու և ճնշելու նպատակով։ Նա ամենաամոթալի օրինակը համարել է Չինաստանի իշխանությունների գործողությունները ույգուր մահմեդականների դեմ` նշելով, որ նրանց ճամբարներ նետելն ահաբեկչության դեմ պայքար չէ, այլ պարզապես բռնաճնշումներ։

Վրաստանի մասով Պետդեպարտամենտի զեկույցում նշված է, որ անվտանգության հարցերով Վրաստանը մնում է ԱՄՆ-ի ուժեղ գործընկերը։ 2019-ի նոյեմբերին Վրաստանի իշխանությունները սերտորեն համագործակցել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և միջազգային գործընկերների հետ «Իսլամական պետության» հրամանատար, Վրաստանի քաղաքացի Ցեզար Տոխոսաշվիլիին` նույն ինքը Ալ Բարա Շիշանիին, Ուկրաինայի տարածքում ձերբակալելու համար։ Նա Ուկրաինա մտել է կեղծ փաստաթղթերով և 2018 թվականից համակարգում էր «Իսլամական պետության» որոշ գործողություններ Ուկրաինայի տարածքից։

Զեկույցում, ընդհանուր առմամբ նշված է, թե Վրաստանում ու Ադրբեջանում ինչ կառույցներ են պատասխանատու ահաբեկչության դեմ պայքարի համար, օրենսդրական ինչպիսի հենք կա, ինչ վարժությունների, սեմինարների կամ ծրագրերի են մասնակցել, միջազգային որ կազմակերպությունների հետ են համագործակցում, որքան է բարելավվել սահմանների վերահսկումը, տվյալների բազան, որպեսզի կանխվի ահաբեկչություններին առնչվող մարդկանց ու նյութերի տեղաշարժն ու տեղափոխումը, ահաբեկչության ֆինանսավորումը:

Ուշագրավ է, որ Հայաստանն այս տարի չի ներառվել Ահաբեկչության դեմ պայքարի ԱՄՆ Պետդեպարտամենտի 2019 թվականի զեկույցում, Ադրբեջանի մասով էլ՝ տարվող «պայքարը» նշել են, որ իրականացվում է քաղաքական նպատակահարմարության համատեքստում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2840 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am