Կոտայքի մարզում խոշոր ավտովթարից մահացել է «Արագածի» բասկետբոլիստ Պիեռ Ղուկասը. տեսանյութ

Հունիսի 23-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Արագած» բասկետբոլային ակումբի մարզիկ, 26-ամյա Պիեռ Ղուկասը: Պիեռ Ղուկասի մահվան մասին տեղեկացրել է «Արագածի» մամուլի ծառայությունը: «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցությունն է հայտնում Պիեռ Ղուկասի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին»,- ասված է ՀԲՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Տ. Քոթանջյանը: Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ տեսուչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ա. Ավետիսյանը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է՝ Nissan-ը վարել է Երևանի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Թորոսյանը, BMW-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Գևորգյանը, իսկ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Սողոմոնյանը։ Վթարի հետևանքով Հ. Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով դիմել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Փիեռ Ղուկասը, 23-ամյա Կարինա Խուկազը և 28-ամյա Մարիաննա Մաճկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ Հունիսի 24-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Փիեռ Ղուկասը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։ 

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am