Հու­նի­սի 24-ը քա­ղա­քա­կան թաղ­ման օր էր. ծն­կի ի­ջավ մեր ի­րա­վա­կան պե­տու­թյու­նը, երևաց քա­ղա­քա­կան ու­ժե­րի ու ան­հատ­նե­րի ողջ թշ­վա­ռու­թյու­նը

«Հու­նի­սի 24-ը հա­կա­սա­կան օր էր։ Մեր անմ­տու­թյան և հպար­տու­թյան խտաց­ման օր։ Մոսկ­վա­յի Կար­միր հրա­պա­րա­կում հայ զին­վոր­ներն էին խրոխտ քայ­լում։ Ան­կախ Հա­յաս­տա­նի ա­մե­նա­մեծ ձեռք­բե­րու­մը՝ բա­նա­կը, այ­սօր միակ կա­ռույցն է, ո­րը, ան­կախ քա­ղա­քա­կան վայ­րի­վե­րում­նե­րից, շա­րու­նա­կում է հպարտ պա­հել այն երկ­րի պա­տի­վը, ո­րը քա­ղա­քա­կան տար­բեր ու­ժեր ա­մեն օր գետ­նին են հա­վա­սա­րեց­նում։ Այդ օ­րը նաև ծն­կի ի­ջավ մեր ի­րա­վա­կան պե­տու­թյու­նը, երևաց քա­ղա­քա­կան ու­ժե­րի ու ան­հատ­նե­րի ողջ թշ­վա­ռու­թյու­նը։

Քա­ղա­քա­կան թաղ­ման օր էր, մա­հա­խո­սա­կան­նե­րի պա­կաս էլ չկար։ Սա­կայն խոսքն ու խրատն ա­նօ­գուտ են, ան­ցել է նաև ախ­տո­րոշ­ման ժա­մա­նա­կը, ի­րա­կան քայ­լեր են պետք, որ­պես­զի գա­հա­վիժ­ման տա­նող այս ըն­թաց­քը կանգ­նեց­վի։ Մենք վատ սո­վո­րու­թյուն ու­նենք. այ­սօր­վա սխալ­նե­րից վա­ղը դա­սեր չենք քա­ղում, ե­րեկ­վա ծա­խու և կա­շառ­ված մե­կին այ­սօր փր­կիչ ենք դարձ­նում ու տե­ղա­վո­րում պե­տա­կան օ­ղակ­նե­րում։ Իսկ վեր­ջինս էլ խո­սում է հոգևոր ար­ժեք­նե­րից, զբաղ­վում ա­ղան­դա­վո­րու­թյան տա­րած­մամբ, ազն­վու­թյու­նը, հայ­րե­նի­քը, ըն­տա­նի­քը կարևո­րում, բայց դրանք հետևո­ղա­կա­նո­րեն ոչն­չաց­նում։

Այս կարճ ժա­մա­նա­կաշր­ջա­նում Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տում ինչ­քա՜ն դի­մակ­ներ պատռ­վե­ցին։ Բո­լո­րին ու ա­մեն ինչ քն­նա­դա­տող ընդ­դի­մու­թյու­նը ե­կավ իշ­խա­նու­թյան ու պարզ­վեց, որ Հա­յաս­տանն այս­քան ա­պաշ­նորհ, պե­տա­կա­նու­թյան զգա­ցո­ղու­թյուն չու­նե­ցող իշ­խա­նու­թյուն չի ու­նե­ցել։ Դժ­վար է պատ­կե­րաց­նել երկ­րորդ նման կա­ռա­վա­րու­թյուն, որ վա­րա­կի դեմ պայ­քա­րում խո­շոր հաշ­վով պար­տու­թյուն է կրել, բայց վար­չա­պե­տի ու ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի գլ­խա­վո­րու­թյամբ փո­ղոց­ներն ըն­կած մարդ­կանց դի­մակ են բա­ժա­նում։ Է՜, ե­թե դի­մակ­ներ բա­ժա­նե­լով պի­տի խն­դի­րը լուծ­վեր, «Ա­յո»-ի քա­րո­զար­շա­վի հա­մար հա­վա­քած մի­լիոն­նե­րը տրա­մադ­րեիք, մար­դիկ վար­ձեիք, բո­լո­րին դի­մակ բա­ժա­նեիք ու խն­դի­րը լու­ծեիք։

Լավ, դուք բա­նու­գործ չու­նե՞ք։ Ոչ մի ո­լորտ չի աշ­խա­տում, ձեր թվե­րով 71 հա­զար մարդ այս ըն­թաց­քում աշ­խա­տան­քից զրկ­վել է, իսկ դուք, որ ոչ մի աշ­խա­տա­տեղ այդ­պես էլ չս­տեղ­ծե­ցիք, ին­չո՞վ եք զբաղ­ված։ Ի­հար­կե, դի­մակ բա­ժա­նե­լով ու սահ­մա­նադ­րա­կան հե­ղաշր­ջում ա­նե­լով։ Աբ­սուրդն էլ այն է, որ ան­գամ թեկ­նա­ծու չեք կա­րո­ղա­նում գտ­նել, որ ՍԴ ան­դամ դարձ­նեք, բայց ու­զում եք ա­զատ­վել պրո­ֆե­սիո­նալ դա­տա­վոր­նե­րից, ո­րոնք ան­գամ այս օ­րե­րին ի­րենց թույլ չտ­վե­ցին մեկ ան­պար­կեշտ հայ­տա­րա­րու­թյուն, ո­րի ի­րա­վուն­քը լիար­ժե­քո­րեն ու­նեին։ ՈՒ՞ր եք այդ­քան ա­րագ սլա­նում, որ­բի գլուխ չէ այս պե­տու­թյու­նը, որ ինչ­պես ու­զեք, այն­պես վար­վեք հե­տը։ Օ­րենքն ու օ­րի­նա­կա­նու­թյունն այս կա­ռա­վա­րիչ­նե­րի հա­մար առ ո­չինչ են, չկան տա­բու­ներ, չկան կար­միր գծեր։

Նույն օ­րը նաև բո­լո­րին պարզ դար­ձավ, որ կան ու­ժեր, ո­րոնք «գա­ռան մոր­թի հա­գած գայ­լեր են», ո­րոնք, թերևս, ա­վե­լի վատն են, քան օր­վա իշ­խա­նու­թյու­նը, ո­րով­հետև հենց նման ու­ժե­րի պատ­ճա­ռով է իշ­խա­նու­թյու­նը դառ­նում ան­կա­ռա­վա­րե­լի ու ան­վե­րահս­կե­լի, մտ­քին ե­կածն ա­նում, ո­րով­հետև գործ ու­նի «գր­պա­նում» ծվա­րած իբր ընդ­դի­մա­դիր­նե­րի հետ։ Ցա­վոք, այս երևույ­թը խոր ար­մատ­ներ ու­նի, Հա­յաս­տա­նում միշտ էլ ընդ­դի­մու­թյու­նը ճա­ռել է ժո­ղովր­դի ա­նու­նից, բայց ամս­վա վեր­ջում այդ դե­րը փայ­լուն կա­տա­րե­լու հա­մար «աշ­խա­տա­վարձ» ստա­ցել իշ­խա­նու­թյու­նից։ ՈՒ դեռ դա քիչ է, հի­մա էլ այդ տե­սա­կը իշ­խա­նու­թյուն է դար­ձել, բայց հո­գով է­լի մնում է վճար­վող ընդ­դի­մու­թյուն, որն ա­մեն ա­միս սպա­սում է, որ ինչ-որ մեկն ի­րեն մուծ­վի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 515 անգամ
Լրահոս
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ դպրոցներում զոհվել է մոտ 170 աշակերտ և ուսուցիչ Կանոնակարգերը խախտած երեք ամերիկյան և բրիտանական նավթատարներ հրթիռային հարվածի են ենթարկվել Իսրայելական բանակը հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Թրամփը հայտարարել է Իրանի կառավարչի երեք թեկնածուների մասին Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ. Վահե Դավթյան Հրապարակվել են Ալի Խամենեիի նստավայրի լուսանկարները Մեծ Բրիտանիան մշակում է Պարսից ծոցի երկրներում գտնվող 94,000 բրիտանացիների տարհանման ծրագիր Այս իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի վրա Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am