Արմեն Սարգսյան նախագահին չի՞ մտահոգում ստեղծված իրավիճակը

«Իրատես» թերթը գրում է. «Հավանաբար շատերն են զարմանում, թե ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան աշխատած, արքայազնի հետ բարեկամացած, համաշխարհային մակարդակի բիզնեսների մասին էլ չասած, ալամ աշխարհ տեսած եւ, ի վերջո, տիեզերք թռչելու ցանկություն ունեցող Արմեն Սարգսյանը ինչու է եկել Հայաստան ու «սիմվոլիկ» նախագահ դարձել։

Կենսագրության մեջ, համաձայն եմ, գուցե ծանրակշիռ տող է՝ ՀՀ նախագահ, բայց այդքան նվաստանալու գնով արժե՞։ Արմեն Սարգսյանը, ոչինչ չանելով, այս երկու տարվա ընթացքում ավելի շատ քննադատություն է վաստակել, քան ոլորտները ձախողած գերատեսչությունների ղեկավարները։ Ինչու՞ նրան չի անհանգստացնում այն հանգամանքը, որ այս իշխանությունն իր հետ ոչնչացման է տանում ոչ միայն Արմեն Սարգսյան նախագահին, այլեւ այդ ինստիտուտն ընդհանրապես։


Ու այլեւս արդարացում չկա այն բանին, թե նախագահը ոչ մի լիազորություն չունի, չի կարող որոշումների վրա ազդել, սեփական լիազորությունների կրճատման օրենքը հենց նա նախօրեին ստորագրեց։ Այս առումով խոսելու տեղ էլ չունի։

Ամենամեծ հարցն այն է, թե ինչու՞ է նախագահը գրեթե միշտ տուրք տալիս քաղաքական մեծամասնության ցանկացած վիճահարույց որոշման, ինչու՞ սեփական դիրքորոշումը չունի։ Անգամ եթե նրա ստորագրել-չստորագրելուց բան կախված չէ, պետք է, չէ՞, որ այդ ինստիտուտը` արժեք, նախագահի խոսքն էլ գին ունենա։ Ոչ մեկը նրանից չի պահանջում խիստ ընդդիմադիրի պես քննադատել օրվա իշխանության գործողությունները, բայց ներքաղաքական հարցերից մշտապես խուսափող Սարգսյանը պիտի կարողանա նաեւ երբեմն այս կամ այն վիճահարույց հարցի առնչությամբ գնահատական հնչեցնել։

Արմեն Սարգսյանի լռությունը հարցերի տեղիք է տալիս, կասկածելի դառնում։ ՈՒ այն քաղաքական ուժերի հայտարարությունը, թե նա հատուկ «առաքելությամբ» է եկել, թե Փաշինյանն ունի քաղաքացիության հետ կապված փաստաթուղթը ու շատ այլ գնահատականներ, կարծես, գոյության իրավունք են ստանում, որովհետեւ, երբ երկիրը խառնված է իրար, բոլորը մտահոգ են ստեղծված իրավիճակով, Արմեն Սարգսյանն անխռով հետեւում է, առանց բառ ասելու։ Չենք տեսել ու չենք տեսնում երկու կողմերին ուղղված, սթափեցնող գնահատական, երկրի նախագահի իրական անհանգստություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 413 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am