Փաշինյանը որպես պետական հանցագործ դատվելու է. Մենուա Հարությունյան (video)

Մոտ երկու տարի է Նիկոլը երազում էր նոր Հայաստանի մասին ու երեկ նա իր նոր Հայաստանը ստացավ: Այսպիսով մենք ունենք «նիկոլյան Հայաստան», որը բռնատիրական երկիր է: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում ընդունված սահմանադրական փոփոխությունների օրենքին:


Ըստ քաղաքական մեկնաբանի՝ «նիկոլյան Հայաստանում» բոլորը պետք է ենթարկվեն Նիկոլ Փաշինյանի կամքին, այլապես կենթարկվեն հետապնդումների. «Նիկոլն ասում է՝ երբ պետք է Սահմանադրությունն աշխատում է, երբ պետք չէ՝ չի աշխատում: Նույն Սահմանադրությամբ Փաշինյանը երկրում արտակարգ դրություն է հաստատել, բայց Սահմանադրական դատարանի մասին օրենք է ընդունում՝ ՍԴ չի ուղարկում այն»:

Մենուա Հարությունյանի համոզմամբ՝ երկու տարի է Հայաստանը դուրս է եկել սահմանադրականության կետից ու կառավարվում է Նիկոլի կամքով. «Հայաստանի հպարտ քաղաքացիներն, ովքեր օգնում էին Նիկոլին երկիրը բռնազավթել ու ժողովրդավարություն հաստատել, այսօր տեսնում են դիկտատուրա»:


Դիտարկմանը՝ շարքային քաղաքացին չի հասկանում, որ երկրում բռնապետություն է հաստատվում, Մենուա Հարությունյանը նշել է. «Այսօր քաղաքացիներից շատերն իրենց վրա զգում են, որ երկրում արդարություն չկա ու շատ շուտով հասկանալու են նաև, որ երկիրը սահմանադրական ծիրից դուրս է եկել»:

Մենուա Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության կողմից երկրի կառավարումը համարում է անփառունակ. «Կորոնավիրուսի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը Հայաստանը դարձրել է «իզգոյ» պետություն: Վրաստանը սահմանները բացում է, իսկ մեզ մոտ վարակվածների թվերը բարձրանում են ու Նիկոլ Փաշինյանն անճարությունից ժողովրդին ասում է՝ դիմակ կրեք»:

Մենուա Հարությունյանը պնդում է, որ քաղաքական պայքարի ճանապարհ Նիկոլ Փաշինյանի հետ այլևս չկա, որովհետև իշխանության բոլոր ճյուղերն, այդ թվում նաև նախագահը պատկանում են նրան. «Նիկոլ, քաղաքական խելացի ուժերը հեղափոխություն չեն անելու քեզանից ազատվելու համար, դու սահմանադրական կարգը տապալած պետական հանցագործ ես, ու դու դատապարտվելու ես»:

 

դիտվել է 3467 անգամ
Լրահոս
Հյուրատանը հնչած կրակnցների գործով բերման ենթարկվածների թվում է Արզնիի համայնքապետը Նիկոլին «հողատու» և «դավաճան» անվանելու համար 22-ամյա կապանցուն 1 շաբաթ պահել են հոգեբուժարանում Նիկոլը պատրաստվու՞մ է Վեհափառին վարկաբեկող կեղծ ձայնագրություններ տարածել Չի բացառվում՝ Նիկոլ Փաշինյանը Կաթողիկոսից իրական վտանգ է զգացել իր իշխանության համար․ Նորիկ Նորիկյան Աննա Հակոբյանը պատասխանել է Ռուբեն Հախվերդյանին «Լոմը դրեցին՝ քանդեցին»․ Օղակաձև զբոսայգում իրարանցում է (video) Ընդդիմադիր պատգամավորը սուր հարցերով նեղը գցեց Գևորգ Պապոյանին (video) Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով Վեհափառին ա մեղադրում, տո՛ դու վկա՞ ես եղել, կարա՞ս ապացուցես․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Ի՞նչ է թաքնված Արամ Հովհաննիսյանի հեռացման հետևում (video) Նիկոլը տոնում է Կուրբան Բայրամը Հայաստանում (video) Եթե ԱԱԾ-ն զուգընկերուհուս կրծկալից հաներ ինչ-որ փաստաթուղթ, ես օքեյ եմ, բայց երբ նրանք սադրանք են կազմակերպում ու սարքում՝ հարամ լինի իրենց կերած կաթը. Աղազարյան Եթե իմ զունգընկերուհու կրծկալից թուղթ հանեն, ես ok եմ, եթե․․․ Հովիկ Աղազարյան (video) Մուսայելյանում բրուցելոզի նոր դեպքեր չկան. մարդիկ չեն վարակվել. վարչական շրջանի ղեկավար Ավտովթարը տեղի է ունեցել կառավարական ավտոշարասյան անմիջապես թռիչքաձև անցման հետևանքով. հայտարարություն «Նիկոլի` գլխի վրա տնգվելու պահը»... Անժելա Թովմասյան (video) Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Սարգսյան Լավ է անում Նիկոլը, եթե մենք ի վիճակի չենք պաշտպանելու մեր տունը, օտարն ինչո՞ւ պիտի չսեփականաշնորհի Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են Լինել արթուն և զգոն` հարկ եղած դեպքում Մայր Աթոռը ֆիզիկապես պաշտպանելու համար. «ՀայաՔվե» Բախվել են «Opel»-ը և «06»-ը, հետո էլ մեկ այլ մեքենա բախվել է վթարված «06»-ին և բռնկվել. կա 7 վիրավոր ՔՊ անդամը հայտնել է, որ փողոցում քայլելիս իրեն հրել և վայր են գցել, հնարավոր է՝ նաև ապտակած լինեն Պուտինը հաստատել է Ռուսաստանի ՌԾՆ զարգացման վերջնական տարբերակը․ Պատրուշև Իրան էշի տեղ ա դրել ինչ որ մի չինովնիկ․ Ավինյանը բարկացավ (video) Կրակոցներ Արզնիի «Avenue Arzni» հյուրատանը. Կա 3 տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am