Մենք ունենք «նիկոլյան Հայաստան», որը բռնատիրական երկիր է. Մենուա Հարությունյան. Տեսանյութ

Մոտ երկու տարի է Նիկոլը երազում էր նոր Հայաստանի մասին ու երեկ նա իր նոր Հայաստանը ստացավ: Այսպիսով մենք ունենք «նիկոլյան Հայաստան», որը բռնատիրական երկիր է: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում ընդունված սահմանադրական փոփոխությունների օրենքին:

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ «նիկոլյան Հայաստանում» բոլորը պետք է ենթարկվեն Նիկոլ Փաշինյանի կամքին, այլապես կենթարկվեն հետապնդումների. «Նիկոլն ասում է՝ երբ պետք է Սահմանադրությունն աշխատում է, երբ պետք չէ՝ չի աշխատում: Նույն Սահմանադրությամբ Փաշինյանը երկրում արտակարգ դրություն է հաստատել, բայց Սահմանադրական դատարանի մասին օրենք է ընդունում՝ ՍԴ չի ուղարկում այն»:

Մենուա Հարությունյանի համոզմամբ՝ երկու տարի է Հայաստանը դուրս է եկել սահմանադրականության կետից ու կառավարվում է Նիկոլի կամքով. «Հայաստանի հպարտ քաղաքացիներն, ովքեր օգնում էին Նիկոլին երկիրը բռնազավթել ու ժողովրդավարություն հաստատել, այսօր տեսնում են դիկտատուրա»:

Դիտարկմանը՝ շարքային քաղաքացին չի հասկանում, որ երկրում բռնապետություն է հաստատվում, Մենուա Հարությունյանը նշել է. «Այսօր քաղաքացիներից շատերն իրենց վրա զգում են, որ երկրում արդարություն չկա ու շատ շուտով հասկանալու են նաև, որ երկիրը սահմանադրական ծիրից դուրս է եկել»:

Մենուա Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության կողմից երկրի կառավարումը համարում է անփառունակ. «Կորոնավիրուսի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը Հայաստանը դարձրել է «իզգոյ» պետություն: Վրաստանը սահմանները բացում է, իսկ մեզ մոտ վարակվածների թվերը բարձրանում են ու Նիկոլ Փաշինյանն անճարությունից ժողովրդին ասում է՝ դիմակ կրեք»:

Հարցին՝ ինչու՞ հենց այս փուլում իշխանությունը գնաց Սահմանադրական դատարանի նկատմամբ այս քայլին, Մենուա Հարությունյանը պատասխանել է. «Նիկոլը շատ պարզ ասում է՝ իշխանության բոլոր ճյուղերը պետք է բռնազավթված լինեն, որ ենթարկվեն իմ կամքին»:

Մենուա Հարությունյանը հիշեցնում է, որ երկու տարի շարունակ ինքը ասում է՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները այս իշխանությանն ընդդիմություն չեն. «Եթե դու իսկապես Նիկոլի իշխանությանն ընդդիմություն ես, պետք է ասես, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհալածյալ է, իսկ մենք այս ուժերի կողմից նման բան երբևէ լսել ե՞նք»:

Մենուա Հարությունյանը պնդում է, որ քաղաքական պայքարի ճանապարհ Նիկոլ Փաշինյանի հետ այլևս չկա, որովհետև իշխանության բոլոր ճյուղերն, այդ թվում նաև նախագահը պատկանում են նրան. «Նիկոլ, քաղաքական խելացի ուժերը հեղափոխություն չեն անելու քեզանից ազատվելու համար, դու սահմանադրական կարգը տապալած պետական հանցագործ ես, ու դու դատապարտվելու ես»:

դիտվել է 414 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am