Փաշինյան Նիկոլի խմբակցությունը Սահմանադրական դատարանի լուծարման օրենքներն ընդունեց, Սարգսյան Արմենը ստորագրեց, Մարուքյան Էդմոնն էլ փաստացի հրաժարվեց Գագիկ Ծառուկյանին միանալ և դիմել ՍԴ: Կարծես տոտալ երջանկություն է թափվում Նոր Հայաստանի վրա երկնքից: Բայց ոչ: Չկա երջանկություն և չի լինի, քանզի հայ ժողովուրդը, մեղմ ասած, չհավանեց հեղափոխությունն ու Սորոս Ջորջի կողմից պարտադրված դատաիրավական նորամուծությունները:
Բանն այն է, որ Հրայր Թովմասյանը վաղը Վարչական դատարանում կբողոքարկի Ազգային ժողովի ընդունած այն օրենքները, որոնք ընդունվել են առանց ՍԴ պարտադիր եզրակացության: Բանն այն է, որ եթե Թովմասյանն ու մյուս դատավորները չգնան Վարչական դատարան և կատարեն հակասահմանադրական օրենքները, այսինքն՝ համաձայնեն իրենց տուն ուղարկելու օրենքի դրույթի հետ, նշանակում է՝ նրանք օրինազանց են և ենթական կլինեն քրեական հետապնդման, քանզի ապօրինի օրենքի կատարումը հանցագործություն է համարվում:
Իսկ ի՞նչ կլինի դրանից հետո: Հավանաբար, Փաշինյան Նիկոլի իրավաբանները չեն ֆայմել այս տարբերակի մասին: Վարչական դատարանն իրավունք չունի վիճարկվող օրենքի կիրառումը չկասեցնել մինչև դատաքննության ավարտը: Իսկ եթե Վարչականը գործը վարույթ չվերցրե՞ց: Այդ դեպքում կդիմեն Վերաքննիչ, Վճռաբեկ: Այսինքն՝ ամիսների քաշքշուկ: Այսինքն, ամեն դեպքում հուլիսի 7-ին նշանակած դատական նիստը կկայանա և Քոչարյանի գործով որոշում կկայացվի:
Իսկ Մարուքյան Էդմոնը սպասոմ է, որ այդ նիստը չկայանա, որպեսզի Ծառուկյանի հետ դիմի արդեն լուծարված ՍԴ: Չի լուծարվի, լույսն այս անգամ չի ընկնի լուսավոր Էդմոնի գլխին…
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը