Կպչուն մտքերին գերի

Կպչուն մտքերը վտանգավոր են ցանկացած մեկի դեպքում, իսկ բարձր իշխանությամբ օժտված անձի դեպքում՝ վտանգավոր հարյուրապատիկ։ Երբ իշխանության առաջին դեմքն իր կյանքի նպատակն է դարձնում Սահմանադրական դատարանի նախագահից ազատվելը եւ մի ողջ պետական մեքենա ամիսներ, անգամ՝ տարիներ շարունակ ծառայեցնում է այդ նպատակի իրագործմանը՝ մի կողմ թողնելով իր բուն գործառույթները եւ ահռելի թվով ոլորտներում ձախողումներ գրանցելով, ողջ երկիրն ու հասարակությունը հայտնվում են պատանդի կարգավիճակում։ Ադեկվատ մտածող, պրոցեսների խորքն ընկալող մարդիկ խոսում են, գրում են, բարձրաձայնում են, ուղղակի՝ բղավում են․ կանգ առ, հարգելի իշխանություն։ Զբաղվիր կորոնավիրուսի դեմ պայքարով՝ առողջապահության ոլորտում հազարավոր խնդիրներ կան՝ լուծման կարոտ։ Ներդրումների ուղղությամբ աշխատիր՝ ոչ մեկը ֆինանս չի ուզում դնել տնտեսության մեջ։ Գյուղատնտեսական աշխատանքների բուռն սեզոնն է՝ գյուղացու հոգսերով զբաղվիր, գյուղմթերքի իրացման ու արտահանման հարցերի լուծմամբ։ Կրթական համակարգը փլուզվում է՝ հեռավար կրթությունն ավելի է խորացրել համակարգի խնդիրները, բուհերում անկառավարելի վիճակ է, գոնե ռեկտորների ընտրություն կազմակերպիր։ Մրցույթներ՝ տենդերներ կազմակերպիր, բոլոր հնարավոր օղակներում ոչնչացվում են մրցույթների անցկացման ավանդույթները։ Կոռուպցիան դանդաղ սողոսկում է տարբեր համակարգեր։ Մի խոսքով՝ երկիրը չի կառավարվում, բառիս բուն եւ ուղղակի իմաստով։ Մի՞թե չկան մարդիկ իշխանության մեջ եւ կողքին, որոնք կգիտակցեն կարեւոր եւ անկարեւոր, առաջնահերթ եւ երկրորդական խնդիրների տարբերությունը, որոնք կկանգնեցնեն կպչուն մտքերը կյանքի կոչելու այս՝ երկրի համար վտանգավոր, հասարակությանը պառակտող, իշխանություններին այլասերող գործընթացը։

Արմինե Օհանյան

hraparak.am

դիտվել է 443 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am