Բակո Սահակյանի ու Արայիկ Հարությունյանի միջև ահռելի տարբերությունը

2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում օրերս նման աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ չի ցանկանում մանրամասներ ներկայացնել։

Մինչդեռ 2016թ. ապրիլյան պատերազմից մի որոշ ժամանակ անց նույն Արայիկ Հարությունյանն, որը 2016-ին Արցախի վարչապետն էր, ասել էր մի առիթով՝ «այսօր ունենք շատ ավելի ապահով օդ»։

«Շատ ավելի անպաշտպան էինք, չեմ ուզում փակագծեր բացել, Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 16 թվականին: Չեմ ուզում ամբողջը մանրամասնել, այսօր ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ: Այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում բավական մեծ տեղ է հատկացվել հենց այդ նույն իրենց նշած հին կամ անպիտան, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են՝ նույն անօդաչու սարքերի, բացի դրանից նոր, նորագույն հակաօդային միջոցներ են ձեռք բերվել ու այսօր օգտագործում ենք Արցախի օդը պաշտպանելու առումով: Գիտեք՝ ամենախոցելին մեզ համար օդն էր, և այդ վտանգը կար 92-94 թվականների, հազիվ էինք պաշտպանում, չնայած Ստեփանակերտը միշտ բաց էր, և հակառակորդն օգտվում էր այդ հնարավորությունից և հաճախակի էր հարվածում Ստեփանակերտին, ոչ միայն Ստեփանակերտին, Ղափանին, Գորիսին և այլն: Այսօր մենք ունեն շատ ավելի անվտանգ, ավելի ճիշտ ապահով օդ, այսինքն` հակաօդային հնարավորություններն այնպիսին են, որ համոզված կարող եմ հայտարարել, որ այդ խնդիրը չի լինի: Նույն ժամանակակից ձեռք բերված հակաօդային և ինչու չէ, նաև այն ավիացիան, որն ունի այսօր Հայաստանի Հանրապետությունը», - նշել օրեր առաջ Ա. Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանի նշյալ հայտարարության վերաբերյալ «Ազատությունը» դիմել էր Հայաստանի Հանրապետության և Արցախի պաշտպանության նախարարություններ՝ արձագանք ստանալու նպատակով, երկու կառույցից էլ պատասխանեցին՝ նպատակահարմար չեն համարում մեկնաբանել Արցախի նախագահի խոսքերը։

Արցախի նախագահի հայտարարությանը News.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ ապրիլյան պատերազմից հետո անցել է չորս տարի, և «բնական է, որ տարեցտարի մեր պաշտպանունակությունն ավելի պետք է ամրապնդվեր»: «Սրանով միայն պետք է ուրախանալ, ինչպես պետք է ուրախանալ և հպարտանալ ապրիլյան պատերազմում մեր բանակի աներկբա հաղթանակով, և անթույլատրելի են պաշտպանության հարցում նման հայտարարությունները` ընդամենն ընդգծելու համար արվածը: Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե՞ս է Պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե ՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե, Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք Արցախի օդային սահմանը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ընդհանրապես, ցավալիորեն տհաճ է տեսնել, թե ինչպես է Արցախի ներկայիս նախագահը մեծ հաճույքով մտնում «նախկին-ներկա» թեմայի մեջ՝ փորձելով Փաշինյանին ականջահաճո հայտարարություններ անել:

Թվում էր՝ բանակը, Հայաստանի ու Արցախի պաշտպանական թեման պետք է գիտակցվեր, որ ամենանուրբն է և գոնե այս դաշտում նախկինների ու ներկաների միջև բանավեճը չպետք է սրել, որովհետև այն նախևառաջ վնասում է ներքին միասնությանը՝ դրանով իսկ, խոշոր հաշվով, հարված հասցնելով հենց Արցախի պաշտպանունակության մակարդակին:

Բայց, թերևս, զարմանալու բան էլ չկա: Հենց «թավշյա հեղափոխությունից» հետո նաև Արցախի գեներալներին «պատերազմ հայտարարելը» դարձավ քաղաքականություն, և հիմա Արայիկ Հարությունյանը կերտել է իր համար ամենակարևոր դասը՝ ինչպես դուր գալ Փաշինյանին և նրան հավատարմությունն ապացուցել:

Իսկ միթե բանակն այդ դա՞շտն է, որտեղ էլ պետք է նման բանով զբաղվել...
Այսօր, ամեն վայրկյան, Արցախի ու Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, այսօրինակ ելույթներո՞վ են ուրախացնում հակառակորդին: Իսկ ով էր ասել, որ հայկական բանակը չորս տարի առաջ, կամ այսօր որևէ պակաս տեղ չունի, ամեն ինչ պետք է մնա նույն մակարդակի վրա:

Այսօր, օրինակ, հայկական բանակի համար զինամթերք ավելացնելու, կամ ինչ-ինչ բարեփոխումներ անելու, զարգացնելու կարիք չկա՞, ամեն ինչ փայլո՞ւն է: Հայաստանի հաջորդ իշխանությունն էլ նույն ոճով մեղադրի՞ Փաշինյանի իշխանությանը, որ այս կամ հարցում թերացել է:

Հայաստանի իշխանություններն այդպես էլ ցույց չտվեցին պետականության ընկալում: Ցավալի է, որ նույն ոճով որոշել է առաջ շարժվել նաև Արցախի ներկայիս նախագահը ի տարբերություն նախորդ նախագահի՝ Բակո Սահակյանի:

Հիմա է, որ բոլորը կզգան Արցախի նախկին ու ներկա նախագահների միջև ահռելի տարբերությունը, որ՝ մեկը գիտակցում էր, թե ինչ է պետականությունը, իսկ մյուսն՝ ինչպես է իր դիրքերն ամրապնդում պետականության հաշվին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4784 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am