Խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին

NEWS.am- ը ներկայացնում է Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Վարդան Պողոսյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորա Սարգսյանի համատեղ հոդվածը՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագծի առնչությամբ: Հոդվածում նշվում է, որ Ազգային ժողով է ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության մի նախագիծ, որը տրամագծորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև.

«Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման վաղաժամկետ դադարեցումը ըստ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի:

Դեռևս ս․թ․ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշում՝ նախատեսելով Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունների անմիջապես դադարեցում։ Նախագծի հեղինակները վկայակոչում էին 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ նախատեսված մոդելը արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը, որը Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ժամկետը սահմանափակում է 12 տարով։

Նշանակված հանրաքվեն կասեցվեց արտակարգ դրության պատճառով։ Հանրաքվե անցկացնելու փոխարեն իրավիճակը հանգուցալուծելու ուղիներ գտնելու նպատակով Արդարադատության նախարարությունը ս․թ․ մայիսի 12-ին դիմել էր Վենետիկի հանձնաժողովին։ Վենետիկի հանձնաժողովը բավական կարճ ժամկետում պատրաստել է հարցման վերաբերյալ ծավալուն եզրակացություն, որը ընդունվել է ս․թ․ հունիսի 19-ին։

Քանի որ հարցման առանցքում ընկած էր դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման խնդիրը, Վենետիկի հանձնաժողովը մանրամասն անդրադարձել է այս խնդրի իրավական և քաղաքական կողմերին՝ դատական իշխանության անկախության լույսի ներքո։

Իր կարծիքի 27-31-րդ և 39-րդ կետերում Հանձնաժողովը ամենայն մանրամասնությամբ վերլուծում է մի կողմից՝ դատավորի անփոփոխելիության սկզբունքի և մյուս կողմից՝ դատավորի և դատարանների անկախության միջև սերտ կապը։ Հանձնաժողովը ընդգծում է, որ «դատավորի անփոփոխելիությունը հանդիսանում է դատական իշխանության անկախության էական տարր» (կետ 39, նախադասություն 1)։ Հետևաբար, դատավորի պաշտոնավարման ժամկետի հետադարձ ուժով փոփոխությունները ազդում են դատավորների անկախության վրա և կարող ենք հանգեցնել դատարանի արդյունավետության համար բացասական հետևանքների (կետ 28, 2-րդ նախադասություն)։ Այդ է պատճառը, որ դատավորների անփոփոխելիությունը համընդհանուր ճանաչում ստացած սկզբունք է բոլոր իրավական պետություններում։ ՄԻԵԴ-ը նույնպես հատուկ ընդգծում է դատարանների՝ որպես պետական իշխանության անկախ ճյուղի և դատավորների անփոփոխելիության սկզբունքի միջև անխզելի կապը (կետ 28)։

Ընդ որում, Վենետիկի հանձնաժողովը միշտ էլ հատուկ ընդգծել է սահմանադրական դատարանների խոցելիությունը քաղաքական ճնշումների հանդեպ, քանի որ վերջիններիս հանդիսանում են սահմանադրական կարգի պահապաններ և նրանց խնդիրն է քաղաքական գործիչների իշխանության նկատմամբ սահմաններ դնելը։

Պատահական չէ, որ Հանձնաժողովն իր կարծիքում կրկին ընդգծում է, որ անփոփոխելիությունը կոչված է օրվա քաղաքական մեծամասնությունից պատվար լինելու սահմանադրական դատարանի դատավորների համար։ Անթույլատրելի կլինի, որ ամեն նոր իշխանություն կարողանա փոփոխել գործող դատավորներին իր ցանկացած նորերով (կետ 29), իսկ նախկին իշխանությունների կողմից նշանակված լինելը չի կարող համոզիչ պատճառ լինել դատավորին փոխարինելու համար (կետ 30)։

Գործող Սահմանադրության 213-րդ հոդվածը նախատեսել է, որ մինչև 2015 թ․ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը, որը նախատեսված է 2005 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ։ Հանձնաժողովն ընդգծել է այն հանգամանքը, որ 213-րդ հոդվածի նշված կարգավորումը նորույթ չէ և նույնական մոտեցում է սահմանադիրը որդեգրել նաև նախորդ փոփոխությունների ժամանակ (կետ 37)։

Վերոշարադրյալի լույսի ներքո Վենետիկի հանձնաժողովը եզրահանգել է, որ գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի կարգավորումները լիովին համապատասխանում են միջազգային ստանդարտներին (կետ 39-ի 3-րդ նախադասություն, կետ 53-ի 1-ին նախադասություն, 76-ի 3-րդ նախադասություն)։ Ուստի 213-դր հոդվածով նախատեսվեց անցումային դրույթներից որևէ շեղումը պետք է չափազանց զգուշորեն քննարկվի (կետ 39-ի 3-րդ նախադասություն)։

Վենետիկի հանձնաժողովը իր եզրակացության մեջ, միաժամանակ, հստակորեն փաստում է, որ իշխանությունների կողմից հանրաքվեի դրված նախագիծը հակասում էր վերը նշված սկզբունքներին։ Նման բացարձակ միջոցները, որոնք հանգեցնում են բոլոր «հին» դատավորների պաշտոնավարման ավտոմատ և առանց տարբերակման դադարեցման, առանց անցումային մեխանիզմների նախատեսման, ակնհայտորեն կհակասեին ՄԻԵԿ 6-րդ հոդվածին (հղում է արվում Baka v. Hungary գործին) (կետ 40)։ Հանձնաժողովը նաև շատ հստակ արձանագրել է, որ սահմանադրական որևէ փոփոխությունից առաջ Սահմանադրական դատարան դիմելը Ազգային ժողովի պարտականությունն է (կետ 21, 60, 63) և դրանով, ըստ էության, գնահատական է տվել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի սահմանադրականությանը (տե՛ս նաև կետ 73):

Մայիսի 12-ի դիմումում, իշխանությունները որպես 1-ին հարցի լուծման հնարավոր տարբերակ առաջարկել էին միանգամից դադարեցնել Սահմանադրական դատարանի բոլոր այն դատավորների լիազորությունները, որոնք արդեն իսկ պաշտոնավարել են 12 տարի (այսինքն` այն ժամկետը, ինչը նախատեսված է 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ ՍԴ դատավորների համար)։ Վենետիկի հանձնաժողովը այս առաջարկը դիտարկել է հանրաքվեի դրված նախագծի համեմատությամբ առավել մեղմ միջամտություն դատավորների կարգավիճակին։ Միաժամանակ, Հանձնաժողովը որպես պարտադիր պայման ընդգծել է, որ այս անցումը պետք է լինի ժամանակի ընթացքում, աստիճանական։ Այլ կերպ ասած, անգամ Սահմանադրական դատարանում արդեն իսկ 12 տարի պաշտոնավարած դատավորների պարագայում Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է անցումային ժամանակահատված նախատեսելու անհրաժեշտությունը՝ «դատարանի անկախության նկատմամբ ոտնձգող կտրուկ և անմիջական փոփոխություններից խուսափելու համար» (կետ 53 և 78)․

Վենետիկի հանձնաժողովը խուսափել է անցումային կոնկրետ ժամանակահատված մատնանշելուց, և միայն փորձել է ուրվագծել անցումային ժամանակահատվածի համար որոշակի չափանիշներ։ Ըստ Հանձնաժողովի, անհրաժեշտ է կշռադատել երկու հանրային շահեր․ մի կողմից՝ չպետք է լինի անհամաչափ միջամտություն դատավորների անփոփոխելիության սկզբունքին, մյուս կողմից՝ այդ ժամանակահատվածը չպետք է լինի չափազանց երկար՝ խաթարելով 2015 թ․ սահմանադրական փոփոխություններում արտահայտված սահմանադրի կամքը (կետ 53, նախադասություն 7)։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման դադարեցմանը, Վենետիկի հանձնաժողովը տարբերակում է դնում դատական և վարչական գործառույթների միջև և արձանագրում, որ ի տարբերություն դատավորների, դատարանի նախագահների պաշտոնավարման վաղաժամկետ դադարեցման պարագայում միջազգային չափորոշիչներն ավելի մեղմ են։ Միևնույն ժամանակ, և՛ ՄԻԵԴ-ը, և՛ Վենետիկի հանձնաժողովը զգուշավոր են դատարանի նախագահների լիազորությունների դադարեցման հարցում։ Կարծիքում վկայակոչվում է Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահ Բակայի լիազորությունների 6 տարվա ժամկետի դադարեցմանը գործը, որտեղ ՄԻԵԴ-ը արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում՝ անգամ այն պարագայում, երբ նա պահպանել էր նույն դատարանում դատավորի իր պաշտոնը։

Վենետիկի Հանձնաժողովը շեշտադրում է նաև այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի նախագահները, իրենց կարգավիճակից ելնելով, «առավել հեշտությամբ են հայտնվում կառավարության, պետության գլուխների կամ պառլամենտական խմբերի հետ կոնֆլիկտներում» և նրանց անունը կապվում է որոշակի որոշումների հետ, որոնք հանրային քննարկման առարկա են դառնում կամ «դուր չեն գալիս կառավարությանը՝ չնայած որ ընդունվում են դատավորների խմբի կողմից» (կետ 58)։

Հետևաբար, ըստ Վենետիկի հանձնաժողովի, Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման հնարավոր դադարեցումը նույնպես պետք է համապատասխանի իրավական որոշակիության ու համաչափության սկզբունքներին և, անպայման, նախատեսի անցումային ժամանակահատված (կետ 57-ի վեջին նախադասություն, կետ 59)։

Հետագա օրենսդրական կարգավորումների առումով կարևոր է Վենետիկի հանձնաժողովի այն շեշտադրումը, որ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում նախատեսող ցանկացած սխեմա Հայաստանում պետք է մնա որպես բացառություն՝ անթաքույց կերպով ընդունելով, որ նման մեխանիզմները կարող են «վտանգավոր նախադեպ հանդիսանալ ապագա կառավարությունների համար» (կետ 53-ի վերջին նախադասություն, կետ 78-ի վերջին նախադասություն)։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ իր կարծիքում Վենետիկի հանձնաժողովը չափազանց բարեհաճ է գտնվել Հայաստանի իշխանությունների առաջարկների նկատմամբ և արել է այնպիսի եզրահանգումներ, որոնք իրավական տեսանկյունից խիստ խոցելի են։ Շատ ավելի ծանրակշիռ իրավական փաստարկներով, հնարավոր է պնդել, որ 213-րդ հոդվածի որևէ փոփոխություն անթույլատրելի է։

Այսքանով հանդերձ, առնվազն տարօրինակ է, որ սեփական նախաձեռնությամբ դիմելով Վենետիկի հանձնաժողովին և քաջ տեղյակ լինելով Հանձնաժողովի կարծիքի նախագծում արտահատված տեսակետներին (կարծիքի նախագիծը նախօրոք ուղարկվել է կառավարությանը և որոշակիորեն մեղմվել է վերջինիս առաջարկների հիման վրա), իշխող մեծամասնությունը հունիսի 19-ին՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը, Ազգային ժողով է ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության մի նախագիծ, որը տրամագծորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Բոլորովին էլ զարմանալի չէ, որ իր կարծիքի վերջին կետում, որը սկզբնապես նախատեսում էր հայկական իշխանություններին հետագա աջակցություն ցուցաբերելու պատրաստականություն, Հանձնաժողովը ափսոսանք է հայտնում, որ «իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված հանձնարարականներին» (կետ 82)»:

դիտվել է 439 անգամ
Լրահոս
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am