Կրեմլի գազային պադստավկան թավշյա իշխանություններին

 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ հուլիսից գազի միջին սակագինը կբարձրանա։ Որոշվել է բնակչությանը վաճառվող գազի սակագինը

թողնել անփոփոխ /1 խմ-ի դիմաց 139 դրամ/, իսկ խոշոր սպառողներին վաճառվող գազի գինը բարձրացնել։ Արդյունքում՝ գազի միջին կշռութային գինը բարձրանում է։ Նման քայլի գնալու պատճառը, ըստ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի, այն է, որ գործող սակագինը չի փակում ընկերության բոլոր ծախսերը: «Մենք ներկայում գազը սահմանին գնում ենք 1000 խմ-ը 165 դոլարով և վաճառում միջինը՝ շուրջ 255 դոլարով: Տարբերությունը 90 դոլար է, որից շուրջ 43 դոլարը՝ ԱԱՀ-ն, հետ է վերադարձվում բյուջե, «Գազպրոմ Արմենիային» մնում է 47 դոլար, որի մեջ 12 դոլարը կորուստն է, 19 դոլարը՝ աշխատավարձը, և մնացած 16 դոլարով պետք է ծածկվեին մաշվածությունը, շահագործումը, շահույթը և այլն, ինչը անիրական է»,- հայտարարել է Թադևոսյանը:

Դեռևս այս տարվա ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 283.14 ԱՄՆ դոլար (135.9 հազար դրամ)՝ հազար խմ-ի դիմաց։

Այսօր գործող սակագնով հազար խմ-ի դիմաց սահմանված է 255.06 դոլար միջին սակագին։ Այսինքն՝ Գազպրոմ Արեմիա ընկերությունն առաջարկում էր միջին գինը բարձրացնել միանգամից 11 %-ով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց սահմանել ոչ թե 283.14 դոլար, այլ 266.71 դոլար։ Այսպիսով՝ գազի միջին կշռութային գինը բարձրացվեց 4.6 %-ով։ Բայց այս թանկացումը տարբեր խմբերի սպառողների վրա տարբեր կերպ է տարածվում։ Բնակիչ-սպառողների համար, ինչպես արդեն նշել ենք, սակագինը մնալու է անփոփոխ՝ հազ. խմ-ի դիմաց 139 հազ. դրամ:
Անփոփոխ կմնա նաև սոցիալապես անապահով խավին վաճառվող գազի գինը՝ հազ. խմ-ի համար 100 հազ. դրամ։ Փոխարենը կթանկանա գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար և վերամշակող՝ պահածոների, խմիչքների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններին վաճառվող բնական գազի սակագինը. նրանք հազ. խմ-ի դիմաց կվճարեն 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն:
Եվ մնացած խոշոր սպառողները ևս կվճարեն ավելի բարձր գին․ ամսական մինչև 10 հազ. խմ գազ սպառման դիմաց սահմանվում է 139 հազ. դրամ՝ հազ. խմ-ի դիմաց։ Իսկ ամսական 10 հազ. խմ-ն գերազանցելու դեպքում՝ 255.91 դոլար՝ հազար խմ-ի սիմաց։ Նշված սակագները ուժի մեջ են մտնելու այս տարվա հուլիսի 19-ից։ Մինչ այդ գազի սակագինը թանկացել էր 2017թ-ի հունվարի 1-ից: Այդ ժամանակ թանկացումը «Գազպրոմ Արմենիան» մեկնաբանել էր համակարգում անհրաժեշտ ներդրումներով:

Նոր սակագներն առաջին հերթին վնասելու են տնտեսությանը և ամբողջությամբ դեմ են բիզնեսի զարգացման տրամաբանությանը։ Որպես կանոն, եթե գնորդը նույն ապրանքից ձեռք է բերում ավելի մեծ խմբաքանակով, նրա համար ավելի ցածր գին է սահմանվում։ Սա բիզնեսի տարրական կանոն է, որն այս դեպքում ոչ միայն չի պահվել, այլև ճիշտ հակառակ տրամաբանությամբ՝ գազի խոշոր սպառողների համար սահմանվել է ավելի բարձր գին։ Այս որոշման հետևանքը լինելու է այն, որ գյուղատնտեսական արտադրանքը, ջերմոցային մթերքները թանկանալու են, քանի որ գազի գինը այս ոլորտի տնտեսվարողների համար բարձրանում է։ Բացի սրանից՝ «Գազպրոմ Արմենիա»-ն, ինչպես գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն է հայտնել, ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել: Նրա խոսքով` կրճատումների պատճառը լինելու է հաստատված նոր սակագինը, որն ավելի ցածր է, քան իրենք ներկայացրել էին սակագնի վերանայման հայտում։ Կրճատվելու են հիմնականում հսկիչները՝ շուրջ 7-8 հարյուր հոգի: Մնացած 2-3 հարյուր կրճատվողները կլինեն վարորդներ և այլ աշխատակիցներ:

Կրճատումներից բացի՝ սպասվում են նաև աշխատավարձերի կրճատումներ․
նվազելու են տնօրենության ֆանտաստիկ բարձր աշխատավարձերը, որպեսզի հնարավոր լինի պահպանել ֆինանսական բալանսը։ Հայաստանում գազի սակագնի շուրջ ստեղծված ինտրիգը բավականին ուշագրավ է․ ողջ աշխարհում այժմ գազի սակագինը նվազում է՝ պայմանավորված էներգակիրների գների ընդհանուր նվազման միտումով։ Հայաստանում, սակայն, չի նվազում Ռուսաստանից ներկրվող ո՛չ միջպետական, ո՛չ էլ սպառողական սակագինը։ Դեռ մի բան էլ սպառողական գինը ռուսական ընկերությունը բարձրացնում է, դրան գումարած՝ հազարով կավելանա մեր երկրի գործազուրկների թիվը։
Սա ռուսական կողմի հերթական պադստավկան է Հայաստանի թավշյա իշխանությանը, թերևս այս կերպ Կրեմլը ցույց է տալիս իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
Ժամանակին Հայաստանի նախկին իշխանությունները կնքնել են գազային պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանը գազի մատակարարման բացառիկ մենաշնորհ է տվել Ռուսաստանին։ Խոսքը 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված հայտնի «գազային» պայմանագրի մասին է, որով առաջիկա 30 տարում, այսինքն՝ մինչև 2043 թվականը ՀՀ-ն գազ է ստանալու միայան ՌԴ-ից՝ այդ երկրի ներքին շուկայական գնով։ Հետագայում պարբերաբար՝ մեկ կամ երկու տարին մեկ ֆիքսվում է միջպետական գազի գինը սահմանագլխին՝ ելնելով ՌԴ ներքին գներից։

Որքան էլ տարօրինակ է, այժմ Կրեմլը գազը ավելի բարձր գնով է վաճառում իր քաղաքացիներին, քան որոշ եվրոպական երկրների։ Հաշվի առնելով, որ այժմ աշխարհում գազի գինն իջնում է, ռազմավարական գործընկեր ՌԴ-ն անշուշտ կարող էր Հայաստանի համար գազի գինը իջեցնել՝ ելնելով գազի գնի միջազգային գներից։ Կարող էր, եթե նման ցանկություն ունենար, և եթե հայ-ռուսական միջպետական հարաբերությունները վատթարացած չլինեին։ Հայաստանի դեպքում գազի գինը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր քաղաքական գործիք է։ Հայաստանի շուկան իր սպառման ծավալներով այնքան փոքր է, որ Ռուսաստանի գազի հաշվեկշռի վրա էական ազդեցություն ունենալ չի կարող։ Հենց այս գործոնը հաշվի առնելով՝ Ռուսաստանը կարող է Հայաստանին մատակարարվող գազի գինը իջեցնել։ Բայց նման մտադրություն կարծես թէ չկա։

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 4331 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am