Лента-ն գրում է,որ Արգենտինական Կորդովա քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ սպանվել է հանդիպման գլխավոր մրցավար 48-ամյա Սեզար Ֆլորեսը:
Մրցավարը խաղի մասնակիցներից մեկին կարմիր քարտ է ցույց տվել: Որոշ ժամանակ անց ֆուտբոլիստը դաշտ է վերադարձել զենքով և 3 անգամ կրակել Ֆլորեսի վրա: Փամփուշտները դիպել են նրա գլխին, պարանոցին և կրծքին, ստացված վնասվածքների հետևանքով նա մահացել է։
Վիրավորվել է նաև թիմերից մեկի ֆուտբոլիստ Վալտեր Սարատեն: Մարզիկին տեղափոխել են հիվանդանոց, այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Մարդասպանի անունը չի նշվում,հայտնի է միայն, որ ֆուտբոլիստը 25 տարեկան է և այժմ գտնվում է հետախուզման մեջ:
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը
Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը