Մենք տեսնում ենք ոչ արհեստավարժ կառավարության ու վարչապետի վերջը. Աշոտ Գրիգորյան. video

Ամիսներ առաջ էի ասել, որ այս օրերին լինելու է ոչ արհեստավարժ կառավարության ու վարչապետի վերջը: Բնականաբար, այս ամենի ավարտին պետք է Գագիկ Ծառուկյանի նման մարդն իր վրա վերցներ բեռն ու խիզախությունը և ասեր այն, ինչ ասեց: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանը:


Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն ասել է այն, ինչ ասում են գրեթե բոլոր ընդդիմադիրները. «Նիկոլ Փաշինյանը չի կարող արհեստավարժ մարդկանց հետ կոալիցիա կազմել և, բնականաբար, իր կոալիցիոն գործընկերոջ նկատմամբ անբարոյական հանցագործություն իրականացրեց»:

Աշոտ Գրիգորյանի համոզմամբ՝ այս գործընթացներն ավարտվելու են Նիկոլ Փաշինյանի «ասֆալտին փռվելով». «Նիկոլ Փաշինյանը գնում է ռեպրեսիաների, որովհետև այլ լուծումներ չի կարողանում գտնել: Եվ այս ամենի վերջում իր կնոջ հետ «փռվելու են ասֆալտին»»:

Հարցին՝ ընդդիմադիրների հայտարարությունների ու կորոնավիրուսի համավարակի «տակից» ինչպե՞ս է դուրս գալու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Աշոտ Գրիգորյանը պատասխանել է. «Գագիկ Ծառուկյանը մատնանշել էր, որ կորոնավիրուսի այս արհավիրքի պայմաններում իշխանությունը պետք է խորհուրդներ լսի, ոչ թե անի այն, ինչ իրենք են անում: Ես էլ իմ հերթին էի մարտի 3-ին հանդես եկել առաջարկությամբ՝ կորոնավիրուսը հաղթահարելու հարցում, բայց ես էլ մերժվեցի»:

Ըստ Աշոտ Գրիգորյանի՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացած 300-ից ավելի քաղաքացիները Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի խղճին են:

Դիտարկմանը՝ ընդդիմադիրների նկատմամբ, այս քայլերին գնալով, Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական մրցակիցներին է՞ շարքից փորձում հանել, Աշոտ Գրիգորյանը նշել է. «Այս քայլերով Փաշինյանը փորձում է ժողովրդի մոտ առաջացնել նոր տրամադրություն, որ հեղափոխությունը դեռ չի վերջացել, այլ նոր է սկսում»:

Աշոտ Գրիգորյանի համոզմամբ՝ հասարակության մեջ կա զոմբիացած մի զանգված, որին թվում է՝ հեղափոխությունը մարդկանց ոչնչացնելն ու սպանելն է:

Անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին հայտարարություններին՝ ապօրինի զենքի, ադամանդի, ծխախոտի մեղադրանքներին, Աշոտ Գրիգորյանը նշել է. «Ելույթ ունեցեք և ապացուցեք, որ Միքայել Մինասյանը ստում է և այդ հայտարարությունները նրա կողմից են դավաճանություն»:

Ըստ Աշոտ Գրիգորյանի՝ այս իշխանությանը բոլորովին ձեռք չի տալիս, որ Միքայել Մինասյանը գա Հայաստան ու ապացուցի իր հայտարարությունների ճշմատացիությունը:

դիտվել է 507 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am