Անհնար է մեկ շաբաթում հրադադարի հասնել. Ասադ
Detsche Welle-ն փոխանցում է,որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վստահ է, որ ոչ ոք ի վիճակի չէ մեկ շաբաթում հրադադարի հասնել, որի մասին Մյունխենում օրերս պայմանավորվել են կոնտակտային խմբի մասնակիցները, այդ թվում` Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ «Հրադադարի ռեժիմին չենք հետևի:Ինչ վերաբերում է հրադադարին, ռազմական գործողությունների դադարեցմանը՝ եթե դա նույնիսկ տեղի ունենա, դա դեռ չի նշանակում, որ կողմերը կդադարեն զենք օգտագործել:Հրադադարի ռեժիմի սահմանումը չպետք է հանգեցնի ջիհադականների դիրքերի ամրապնդմանը: Չի կարելի թույլ տալ նաև «զենքի կամ ահաբեկիչների տեղափոխում»,- ասել է Ասադը՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ։ Ասադն ընդգծել է, որ մնում է այն հարցը` ո՞վ կստանձնի պատասխանատվությունը, եթե որևէ ահաբեկչական խումբ չկատարի հրադադարի պայմանները։
