Երկու միլիարդի լույսն ու ստվերը. Փաշինյանը գիտի փողի արժեքը

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատարանը կիրառեց խափանման միջոց գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։
Անդրադառալով գրավի չափին՝ 2 մլրդ դրամ, նախագահի պաշտպանն ընդգծեց, որ ՀՀ-ում գրավի այդ չափն աննախադեպ է․ «Ամեն դեպքում կարևոր է ընդգծել ոչ թե գումարի չափը, այլ այն, որ տվյալ գործով գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի։ Սա ակնհայտ էր բոլորի համար»։
Հարցին՝ եթե չհավաքվի այդքան գումար, ի՞նչ պիտի անեն, Վարդևանյանը պատասխանեց, որ այդ դեպքում անհրաժեշտ կլինի գրավի չափի հետ կապված բողոքարկում ներկայացնել։
Դատավոր Ներսիսյանի որոշումը փոթորկել է առանց այն էլ ներքաղաքական խռովահույզ կյանքը, դեպրեսիայի մեջ հայտնված իշխանական եւ իշխանամերձ շրջանակներն այդ որոշումից հետո հիմա էլ թմբկահարում են գրավի չափը՝ մոտ չորս միլիոն դոլարը ու ԱԱԾ-ին հուշում, որ պետք է զբաղվել այդ գումարի ծագումնաբանությամբ:
Եթե տկարամիտների այս բանակի համար դժվար է հասկանալ, որ գումարի չափը Քոչարյանի կամովին առաջարկը չէ, այլ դատարանի որոշելիքը, ապա այս հարցում որեւէ մեկին օգնել ու բացատրել հնարավոր չէ, իսկ թե որտեղից այդքան գումար Քոչարյաններին, շատ խելացի պետք չի լինել, հասկանալու համար, որ նախկին նախագահը, ում պաշտոնավարման ընթացքում պետությունը, հետեւաբար շատ ու շատ մարդիկ ուղղել են կքած ողնաշարը, եւ վերջապես Արցախի հերոսը կունենա բազում ընկերներ կամ պարզապես կլինեն մարդիկ, որոնք կցանկանան որոշակի գումարային աջակցությամբ իրենց երախտիքը հայտնել: Ավելին, մեզ արդեն տեղեկություններ են հասել, որ հատկապես արտերկրում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ կապ են հաստատել Քոչարյանների հետ եւ իրենց աջակցության պատրաստակամության մասին հայտնել:
Իրավական, ժողովրդավարական պետությունում թերեւս քննարկումների առանցքում պետք է հայտնվեր հարցը՝ ի վերջո, ինչ սկզբունքով ու չափորոշիչներով է ընտրվել գրավի այս աննախադեպ չափը, լավ մի՞թե մարդու անցած ճանապարհը, հերոսական անցյալը եւ պետականաշինության գործում անուրանալի ներդրումը որեւէ նշանակություն արժեք չունի:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հաստատել է մի արժեհամակարգ, ուր այս ամենը գրոշի սին են՝ իր հաստատած փողի պաշտամունքի ժամանակներում, ու թերեւս հասկանալի է դառնում դատարանի մոտեցումը, այն տեղավորվում է Փաշինյանի հաստատած դեսպոտիզմի, բռնապետության ծիրում, հակառակ պարագայում Արցախի նախագահների, Հայաստանի նախկին վարչապետերի, ճանապարհ անցած այս մարդկանց միջնորդությունը չէր ստորադասվի փողին: Էլ չենք խոսում անձամբ իր՝ Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ անգամներ արված հավաստիացումների մասին, որ իր անցած ճանապարհը թույլ չի տալու ազատության մեջ գտնվելու պարագայում խոչընդոտել գործի քննությանը:
Այնպես որ չարժե ծափահարել դատավորին՝ իբր կատարած խիզախության համար, ի վերջո, Հայաստանը Պաղեստին չէ, որ դատավորի կայացրած որոշման համար պիտի գնդակահարեին նրան պատերի տակ:
Միգուցե 4 միլիոն դրամը ժողվարչապետի ու իր ընտանիքի համար արդեն առանձնապես մեծ գումար չէ՝ հաշվի առնելով, որ շատերի դուռն է սուրհանդակ ուղարկել եւ գումարներ պահանջել, բայց նրա չափորոշիչներով առաջնորդվելն առնվազն կնշանակի գործել խելագարության կանխավարկածով: Մյուս կողմից ՝ ծիծաղելի են նիկոլփաշինյանական ռեժիմի սպասարկուների վայնասունը՝ եթե փոխվեր նախկինից մնացած դատական համակարգը, ապա այսօր չէր լինի նման որոշում: Սիրելի տղաներ եւ աղջիկներ, այդ դուք չեք, որ առավոտից երեկո սղոցում եք, թե նոր Հայաստանում համակարգային կոռուպցիա, զանգովի արդարադատություն այլեւս չկա ու չի կարող լինել, դե ուրեմն հանգիստ նստեք տեղներդ եւ այս ամենի մեղավորներին փնտրեք կառավարական թիվ մեկ կաբինետում, որի հասցեատերը թերեւս հասկացավ, որ օղակը սեղմվում է նրսից ու դրսից եւ այլեւս հնարավոր չէ առանց հիմքերի նախագահ պահել ճաղերի ետեւում:

Անի Սահակյան

դիտվել է 11107 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am