Նայե՛ք, հետո չլացեք.Եվրոխորհրդարանում վաղն Արցախի հարցով ընդունվելու են բանաձևեր.Արամ Սարգսյանը՝ իշխանությանը (video)

Եվրախորհրդարանի նախագահ
պարոն Դեվիդ Մարիա Սասսոլիին

Հարգելի պարոն նախագահ:
Զարմանք և միաժամանակ խորը վրդովմունք ապրեցինք, ծանոթանալով Եվրախորհրդարանի պատգամավորներ Տրայան Բասեսկուի, Ժելյանա Զովկոյի և Մարինա Կալյուրանդիի հայտարարության բովանդակությանը: Տպավորություն է, թե հեղինակներն ուղղակի հակադրվում են Եվրամիության որդեգրած այն մոտեցմանը, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնահարցի վերաբերյալ բոլոր գործընթացները պետք է համապատասխանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեության սկզբունքներին։ Նշենք նաև, որ հայտարարության հեղինակները ծանոթ չեն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնահարցի իրավական և քաղաքական հիմքերին։ Հակառակ պարագայում պետք է ենթադրել (շատ կուզենք սխալված լինել), կատարում են երրորդ կողմի թելադրանքը:

Ստիպված ենք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբևիցե չի հանդիսացել Ադրբեջանի անքակտելի մաս։ Ինքնորոշվելով դեռ 1918-1920-ականներին, արցախահայությունը, անգամ սովետական շրջանում ունեցել է ինքնորոշված քաղաքական տարածքային միավորի կարգավիճակ։ ԼՂԻՄ հայ բնակչությունը միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարիմ, 1988թ. փետրվարի 19-ից սկսել է ինքնորոշման իրավունքի վերահաստատումը, որն ավարտվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեով: Այդ օրը ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքով հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ադրբեջանը, որն իր հարյուր տարվա գոյության ընթացքում այդպես էլ չունեցավ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնորոշման օրինական ակտ (անկախության վերաբերյալ որևէ հռչակագիր չի հաստատվել համաժողովրդական հանրաքվեով), որդեգրելով ագրեսիվ, հայատյաց , ըստ էության, ռասիստական քաղաքականություն, պատերազմ է հրահրել ԼՂՀ-ի խաղաղ բնակչության դեմ։

Հիշեցնում ենք, հայտարարության հեղինակներին՝ Ադրբեջանը 30 տարուց ավելի է շրջափակման է ենթարկել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Թուրքիայի հետ միասին, շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը՝ ամբողջ բնակչությանը ենթարկելով սովի մատնվելու սպառնալիքի։ Այսքանից հետո զարմանալի է, որ հայտարարության հեղինակները չեն դատապարտում այդ երկրների՝ հումանիստական արժեքներին հակասող, Եվրամիության արժեքներին ամբողջովին հակադրվող վայրագ գործողությունները, այլ հայտարարության մեջ օգտագործում են “օկուպացված տարածք” եզրույթը, ուղղակի կրկնելով ԼՂՀ (Արցախի Հանրապետություն) դեռևս միջազգայնորեն չճանաչված, սակայն օրինական ճանապարհով ձևավորված սուբյեկտի հանդեպ

Ադրբեջանի անօրինական և հակաիրավական նկրտումները։
Այսպիսով, ԼՂՀ-ն )Արցախ) կայացել է Ադրբեջանի կողմից ռասիստական և ցեղասպանական շարունակական բնույթ կրող գործողությունների պայմաններում և շարունակում է զարգանալ որպես ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, և, որպես այդպիսին, օժանդակություն է ակնկալում Եվրամիությունից և ոչ թե աջակցություն Ադրբեջանի ագրեսիվ և մարդատյաց նպատակներին։
Ինչ վերաբերում է ճանապարհ կառուցելու մտադրությանը, ապա դա լիովին համապատասխանում է ԼՂՀ-ում ապրող բնակչության գոյության իրավունքին և տնտեսական շահերին:

Ձերդ գերազանցություն, մենք, ՀՀ քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս դատապարտում և պահանջում ենք չեղարկել նշված հայտարարությունում տեղ գտած միջազգային նորմերին, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին հակասող դրույթները, որոնք կարող են արտահայտվել Եվրախորհրդարանի կողմից քննարկվող բանաձևում:
Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ հիմքում ունենալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ, Հելսինկյան սկզբունքների հիման վրա կարգավորման հնարավորւթյունը:

Ի պաշտպանություն ԼՂՀ կազմկոմիտե
16.06.2020թ.


1. <<Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության >> (Արցախի Հանրապետութան) կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Սարգսյան

2. Լարիսա Ալավերդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, <<Ընդդեմ իրավական կամայականության>> ՀԿ գործադիր տնօրեն
3. Ժասմինա Ղևոնդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, <<Ներուժ>> կրթամշակութային ՀԿ նախագահ
4. Ալեքսանդր Մանասյան՝ <<Քաղաքական հետազոտությունների ակադեմիա>> ՀԿ նախագահ, քաղաքագետ
5. Կարինե Դանիելյան՝ Կենսաբանական գիտ. թեկնածու, Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
6. Ժասմինա Թելյան՝ <<Հայ կինը՝ աջակցություն ժողովրդավարությանը>> ՀԿ նախագահ
7. Մարիամ Ավագյան՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
8. Գրիգորի Այվազյան - <<Ադրբեջանահայերի Ասամբլեա>> ՀԿ նախագահ
9. Զոյա Ջուլհակյան՝ <<Քարավան -88>> ԲՀԿ նախագահ
10. Սոս Գյուլումյան ՝ <<Գարդման>> հայրենակցական միություն
11. Ելենա Խաչատրյան՝ <<Խաչմերուկ>> ՀԿ, տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ
12. Վիկտոր Սոլախյան՝ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն

դիտվել է 36523 անգամ
Լրահոս
Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am