Վարչահրամայապետի պաշտոնը ձեռքը գցելուց հետո Փաշինյանի գործելաոճը չի փոխվել. Լիլիթ Պողոսյան

Նիկոլ Ենոքավանցու էմոցիոնալ պոռթումներին` առատության եղջյուրից թափվող հռետորական գոհարներին հետևելով, տպավորություն ես ստանում, թե էդ մարդն իրենից, իր ընտանեկան թերթ-կայքից ու իրեն կից «պատի թերթերից» այն կողմ ոչինչ չի՛ տեսնում, ոչի՛նչ չի լսում։

Սա, ըստ էության, նոր բան չէ երբեմնի թույն ընդդիմադիր լրագրողի պրակտիկայում։ Առաջ էլ էր նույն «գծի» մեջ` երբ խմբագրապետի «ամպլուայում» քաղաքական գործունեությամբ էր զբաղված (ի՛նքն էր ասում, որ մեծ հաշվով իրեն երբեք էլ լրագրող չի համարել, այլ` քաղաքական գործիչ)։ Ասենք` որտեղից որտեղ, պեղում-գտնում էր օրեր, նույնիսկ շաբաթներ առաջ մամուլում հայտնված «սենսացիոն» մի լուր ու հայտնագործություն արածի պես կպցնում թերթի ճակատին`ճչան վերնագրով, որ ամենից հաճախ բովանդակային կապի մեջ չէր լինում, երբեմն ուղղակիորեն հակասում էր տեքստին. հաշվարկը թերևս այն էր, որ ընթերցողը վերնագիրը կկարդա, նյութի մեջ խորամուխ չի լինի։

Կամ պատվերով հոդվածներ էր թխում, ցեխ շպրտում սրա-նրա վրա, ու կանգնում «ղրաղ»։ Անգամ եթե «պատասխանող կողմը» առարկայական փաստերով ու փաստարկներով հերքում էր «մեղադրանքը», դրանք անցնում էին խմբագրության և խմբագրապետի «կողքով», լավագույն դեպքում մի ականջից մտնում, մյուսով դուրս էին գալիս։ Հետո, գեբելսյան ագիտպրոպի ոսկե կանոներով, նույն «կեղտը» ուրիշ «գարշոկի» մեջ դարձյալ հայտնվում էր թերթի պրեստիժային էջերից մեկում։

Վարչահրամայապետի պաշտոնը ձեռքը գցելուց հետո Փաշինյանի գործելաոճը չի փոխվել։ Պարզապես հնարավորություններն են մեծացել` այն, ինչ մինչ այդ անում էր 2-3 հազարանոց «լսարանի» համար, հիմա անում է շատ ավելի մեծ «տպաքանակով»`օգտավործելով իր նոր կարգավիճակը և ի չարս գործադրելով պաշտոնական լիազորությունները։ Այլ բան է, որ, ինչպես միշտ, չափն անցնում է, ասում ակնհայտ սուտ բաներ, որոնց ՖԲ-ում արածող իր «ոչխարներն» ու իրենց գյուղի հավերն էլ չեն հավատում...

Օրինակ, Կապանի ասուլիսում, երբ լրագրողներից մեկը հարց տվեց` նորմա՞լ է, որ իր սրտի ինքնահռչակ «ՍԴ նախագահը»` Լևոնի վկա Վահե Գրիգորյանը, ամիսներ շարունակ գործի չի գնում, չի աշխատում, բայց հանգիստ խղճով գրպանն է դնում ոչինչ չանելու համար բյուջեից դուրս գրված բարձր աշխատավարձը, պարգևավճարներ ստանում և օգտվում պետական ռեսուրսներից, այդ թվով` «պադավատից», առանց կարմրելու պատասխանեց`իյա, իրո՞ք... առաջին անգամ եմ լսում այդ մասին։

Կամ պարբերաբար շահարկում է «Մեղրին տալու» վարկածը, որ բազմիցս հերքվել է ոչ միայն անձամբ երկրորդ նախագահի, նախագահի խոսնակի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, այլև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Սամվել Բաբայանի կողմից. թե բա` ո՞վ է Ռոբերտ Քոչարյանը. էն, որ ուզում էր Մեղրին «ծախել» Ադրբեջանի՞ն...

Նույնը` Մարտի 1-ը կոծկելու նպատակով իբր «նենգափոխված» 1000-ից ավելի «կրակված պարկուճների» դեպքում։ Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, բազմաթիվ իրավաբաններ, փորձագետներ մեռան` ասելով, որ անձի մահվան պատճառ դարձած զենքի նույնականացումն արվում է բացառապես գնդակ(ներ)ի միջոցով. եթե ինչ-որ մեկի մտքով նույնիսկ անցներ նենգափոխել դեպքի վայրում մնացած պարկուճները`ենթադրաբար, ընդամենը մեկ սպանության հանգամանքները քողարկելու համար, դա որևէ կերպ չի կարող ազդել հանցագործության բացահայտման վրա։

Բայց բոլոր փաստարկներն անցել են Փաշինյանի «կողքով». նա շարունակում է պատեհ-անպատեհ պնդել իր «անփոփոխ» տեսակետը` պարկուճները փոխվել են, գուցե` տարվել են ձուլարան, հալեցվել ու զրոյացրել բոլոր 10 սպանությունները երբևէ բացահայտելու բոլոր շանսերը։ Այ, հենց դրա համար էլ, իր ասելով, դեռ երկու տարի առաջ «ամբողջությամբ բացահայտված» գործը դոփում է տեղում։ Բայց դրանից պետք չէ ողբերգություն սարքել. կարևորը` որ գլխավոր մեղավոր նշանակված անձը`երկրորդ նախագահը, փակված է, մնացածը «կենցաղային հարցեր» են, որոնց վրա չարժե սևեռվել։

Նույն «երկաթյա» տրամաբանությամբ օրերս, բոլորին ի լուր, բոլորին ի տես, ինքն իրեն հարց տվեց` լա՛վ, ի՞նչն եմ սխալ արել, որ հպարտ քաղաքացին ոչ մի կերպ լուրջ չի վերաբերվում կորոնավարակին և էսքան կոկորդ պատռելուց, սպառնալուց, համոզելուց հետո էլ դիմակ չի կրում։

Այսինքն` 3 ամիս է, կառավարության փնթի, անհոդաբաշխ հակակորոնավիրուսային քաղաքականությունը քննադատող շրջանակներն իրենց «ճղում» են` բացատրելով, որ Նիկոլն ինքը, իր «կոտրած ձեռքով», իրենից կախված ամեն ինչ արել է, որ քաղաքացին մատների արանքով նայի կորոնասպառնալիքին։ Հիշեցնում են, ոնց էր, կորոնավիրուսը մոռացած, մարզից մարզ ընկել, կուտակումներ ստեղծում իր շուրջ և «այո» քարոզում, հպարտ քաղաքացիներին, որոնց հիմա մեղադրում է կորոնավարակի դեմ պայքարը տապալելու մեջ, դուխ տալիս, թե` կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով հատ-հատ կքերենք, արաղով կախտահանենք։

Հայաստանի «սահմանափակ պատասխանատվության վարչապետը» չի էլ հիշում, թե նման բան ասած լինի, ուր մնաց`տեղը բերի, որ իր առողջապահության նախարարն էր կասկածի տակ դնում դիմակի «հրաշագործ հատկությունները», համոզում, որ կորոնավիրուսը հե՛չ պոզով-պոչով սարսափելի կենդանի չի`գրիպի պես մի բան է, որից առանձնապես պետք չէ վախենալ, դիմակ կրելն էլ ձևական մի բան է և նախատեսված է միայն վարակակիրների և նրանց խնամակալների համար։ Եվ միայն այն բանից հետո, երբ բանը բանից անցել էր, «տղերքն» էլ հասցրել էին դիմակի գործ կպցնել, գլխի ընկավ, որ ճիշտ դիմակը ճիշտ ձևով կրելը 95 տոկոս երաշխիք է կորոնավարակի դեմ։

Ինքը, «բանից բեխաբար»` իր համար ապրում է, ընտանյոք հանդերձ վարակվում, արագացված տեմպերով ապաքինվում, ասում, խոսում, բրիֆինգներ անում, մանրուքների հետևից ընկնելու ժամանակ չունի, ոչինչ չի լսել, ոչինչ չի հիշում, ու չի հասկանում` որտե՞ղ է սխալվել. գիտի այն, ինչ գիտի, անում է այն, ինչ ուզում է, ինչ հարմար է գտնում, ինչ կարող է և դրսից ոչ մի ազդակ չի ընդունում, չգիտի, չի էլ ուզում իմանալ` «կողքից» ով ինչ է ասում, ինչ է առաջարկում, ինչպես է տեսնում ճգնաժամի լուծումը։

Դրա համար էլ էս օրին ենք, ու թունելի ծայրում լույս չի երևում...

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 1575 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am