ՍԴ դատավորների փոփոխության հարցին Վենետիկն ասել է՝ «չէ»

Վենետիկի հանձնաժողովը քննել է հայաստանյան իշխանությունների դիմումը եւ ներկայացրել իր նախնական եզրակացությունը՝ դարի հարցը դարձած Սահմանադրական դատարանի գործող կազմից ազատվելու իշխանությունների մտադրությունների վերաբերյալ։

Հիշեցնենք․ դեռեւս մայիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ ՍԴ-ի շուրջ իբր ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ «դաբրո» ստանալու համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանություններին հաջողվել է շանտաժի միջոցով իրենց 3 հարցադրումներից երկուսի վերաբերյալ դրական պատասխան կորզել։ Առաջինը՝ հանրաքվեն խորհրդարանում չեղարկելը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ, թեպետ ուղիղ պատասխան չեն ստացել, բայց փոխանցել են, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիան, կարող եք հանրաքվեի որոշումը չեղարկել ԱԺ-ում։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ԱԺ-ն արդեն ընդունել է հետաձգված հանրաքվեի որոշումը չեղարկելու հնարավորությունը ստեղծող օրենսդրական փոփոխություն, որը, շատ իրավաբանների բնորոշմամբ, հակասահմանադրական գործընթաց է։ Հիմա Վենետիկը թույլատրում է չեղարկել, եւ, ըստ տեղեկությունների, առաջին երկու շաբաթվա ընթացքում կառավարությունը հանրաքվեն հետաձգելու նախագիծ կներկայացնի խորհրդարան։

Իշխանությունը Վենետիկի կարծիքն էր խնդրել նաեւ հետեւյալ հարցի վերաբերյալ՝ արդյոք Սահմանադրական դատարանը ԱԺ-ի կողմից իրականացվող Սահմանադրության փոփոխությունները պետք է դիտարկի Սահմանադրության ողջ տեքստին համապատասխանելո՞ւ տեսանկյունից, թե՞ այդ փոփոխությունների սահմանադրականությունը պետք է դիտարկել միայն անփոփոխելի հոդվածների համատեքստում։ Պատասխանը եղել է՝ անփոփոխելի հոդվածների մասով։ Ինչպես հայտնի է Սահմանադրության եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով, եթե ԱԺ-ն ընդունում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, ապա պետք է ուղարկի ՍԴ ու ստանա բարձր դատարանի եզրակացությունը՝ արդյոք այդ փոփոխությունները հակասո՞ւմ են Սահմանադրության ամբողջ տեքստին, թե՞ ոչ։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ մեր իշխանությունը շանտաժի միջոցով կարողացել է Վենետիկից ստանալ այնպիսի եզրակացություն, որ ՍԴ-ն այսուհետ սահմանադրական փոփոխությունների նախագիծը դիտարկի ոչ թե Սահմանադրության ամբողջ տեքստի, այլ առաջին, երկրորդ եւ երրորդ անփոփոխելի հոդվածների հետ հակասության մեջ։ Իսկ շանտաժը եղել է այն, որ իրենց՝ ժողովրդավարական եւ լեգիտիմ իշխանություններին, չպետք է մերժել, իրենք պետք է հնարավորություն ստանան՝ իրենց փայլուն գաղափարները կյանքի կոչելու։

Երրորդ կարեւորագույն հարցին՝ արդյոք կարո՞ղ են փոխել ՍԴ դատավորներին, Վենետիկի պատասխանը եղել է բացասական։ Ընդ որում՝ Վենետիկի հանձնաժողովն իշխանություններին է ուղարկել հարցի վերաբերյալ իր դիտարկումների նախագիծը, որից իշխանությունները բողոքել են, թե գոհ չեն կոշտ ձեւակերպումներից։ Այդուհանդերձ, Վենետիկի մասնագետները թեեւ իրենց ասելիքը ձեւակերպել են ավելի միջազգային դիվանագիտական լեզվով, երկար-բարակ շարադրել են իրենց տեսակետը, բայց, միեւնույն է՝ վերջնարդյունքում չեն նահանջել նախնական դիրքորոշումից եւ հստակ ամրագրել են դատավորների անփոփոխելիության սկզբունքը։ Իհարկե, իշխանությունները կփորձեն հերոսաբար ներկայացնել, թե այս հարցում էլ են ստացել Վենետիկի «անվերապահ» աջակցությունը, բայց նույնիսկ հանձնաժողովից ստացած կարծիքի վերաբերյալ իրենց գնահատականներում չեն թաքցրել դժգոհությունները։

Եվ, ուրեմն, արդյոք իշխանությունը կգնա՞ հակասահմանադրական ճանապարհով, կփորձի՞ ԱԺ-ի միջոցով փոխել Սահմանադրության 213-րդ հոդվածը, արդյունքում՝ ՍԴ այն դատավորներին, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Այսինքն՝ չանտեսեն Վենետիկի եզրակացությունն առ այն, որ դատավորների փոփոխություն չի կարելի, դա հակասահմանադրական է, ցույց կտա ժամանակը։

Բայց նույնիսկ այս պարագայում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ դատարանի անդամ, կհեռանան երկուսը՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, քանի որ հենց նրանք են պաշտոնավարում 12 տարուց ավելի: Իշխանությունները 2015 թվականի փոփոխություններով նախատեսված Սահմանադրական դատարանի մոդելը հնարավորինս արագ կյանքի կկոչեն: Իսկ սա նշանակում է, որ ՍԴ դատավորները կարող են պաշտոնավարել 12 տարի, իսկ ՍԴ նախագահն ընդամենը մեկ ժամկետ՝ 6 տարով։ Այսինքն, գործող Սահմանադրության 213-րդ անցումային դրույթով ամրագրված է, որ մինչեւ 15 թվականի Սահմանադրության ընդունումն արդեն իսկ գործող անդամներն ու ՍԴ նախագահը շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Ինչ վերաբերում է ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին, ապա նա ՍԴ անդամ է ընտրվել 2018 թվականի մարտի 2-ին, իսկ ՍԴ նախագահ՝ մարտի 21-ին: Այսինքն, Թովմասյանի վրա եւս տարածվում է գործող Սահմանադրության անցումային՝ 213-րդ հոդվածը, ըստ որի՝ ՍԴ նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը (Թովմասյանի 65 տարին լրանալը):

ՀԳ․ Վենետիկի պատասխանի մասին ԱՆ-ից երեկ փոխանցեցին, որ Վենետիկի հանձնաժողովից դեռեւս կարծիք չեն ստացել․ հարցը ներառված է հանձնաժողովի՝ այս շաբաթ տեղի ունենալիք լիագումար նիստի օրակարգում։

hraparak.am

դիտվել է 1005 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am