Քաղաքաշինության համակարգը՝ տխուր վիճակում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո փոփոխություններ եղան տարբեր ոլորտներում, սակայն քաղաքաշինության համակարգում, ըստ էության, մնացել են հին բարքերը, ավելին՝ չեն փոխվել անգամ գործող հիմնական անձինք: Իսկ ովքե՞ր են նրանք, որոնք տարիներ շարունակ տնօրինել են Երեւան քաղաքի քաղաքաշինության ոլորտը. Արմեն Ղուլարյան. նա այժմ կատարում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները, քանի որ ղեկավար Վահագն Վերմիշյանը կալանավորված է կաշառք ստանալու մեղադրանքով: Ընդ որում, նա մինչ այդ զբաղեցնում էր Տավուշի մարզպետի պաշտոնը, սակայն համակարգում հնաբնակներից է եւ պաշտոններ է զբաղեցնում վաղուց՝ դեռ 90-ական թվականներից: Ընդ որում, Ղուլարյանը եղել է ամենաերկարակյաց մարզպետը եւ 15 տարի նույն մարզը ղեկավարելուց հետո նա լծվել է քաղաքաշինության համակարգը «բարեփոխելուն»: Հաջորդ պատասխանատուն Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն է: Նրա նշանակումը սկզբնական շրջանում ողջունվեց, բայց վերջին շրջանում նա հաճախ է հայտնվում քննադատության թիրախում, իսկ մեծամասնությունն էլ նկատում է, որ քաղաքում եւ կատարվող աշխատանքների տրամաբանության մեջ ոչինչ չի փոխվել: Մյուս պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանի «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանն է, որն իր պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից: Նա ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի բաջանաղն է: Եվ, իհարկե, այս պատկերն ամբողջացնում է Քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանը: Եվ չնայած նա այժմ պաշտոն չի զբաղեցնում, սակայն տիրող իրավիճակի, Երեւանի այժմյան պատկերի գլխավոր պատասխանատուն հենց Նարեկ Սարգսյանն է: Սակայն նկատենք, որ հեղափոխությունը պետք է հասնի հենց քաղաքաշինության ոլորտ. այստեղ եւս հեղափոխություն է անհրաժեշտ, սակայն 2018 թվականից մինչ օրս որեւէ շարժ չենք տեսնում: Ի վերջո, ե՞րբ պետք է կարգավորվի ոլորտը, եւ ո՞վ պետք է պատասխան տա նախկին քայլերի համար»:

դիտվել է 370 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am