ԲՀԿ-ն լքեց ԱԺ դահլիճը (video)
Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական եւ քաղաքական «բեսպրեդելը» ԲՀԿ խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը եւ հենց հիմա լքում ենք նիստերի դահլիճը: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Երեկվա կատարվածը քաղաքական հաշվեհարդար էր ձեր կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի ղեկավարի հանդեպ։ Միջազգային հանրությունը, եվրոպական կառույցները ուշի ուշով հետևում են ՀՀ ԲՀԿ-ի հանդեպ ունեցող ռեպրեսիվ գործընթացներին։ Հաշվի առնելով երեկ տեղի ուենցած իրավական և քաղաքական «բեսպրեդելը» ԲՀԿ- բոյկոտում է նիստը և լքում դահլիճը»,-ասաց նա։
