Ծառուկյանից սնվածները Ծառուկյանի դեմ քվեարկեցին

hraparak.am-ը գրում է. Իմքայլականները՝ գումարած իրենց «արբանյակ» Բաբաջանյան Արմանը, երեկ երկու անգամ կողմ քվեարկեցին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդություններին։ Դրանցից առաջինով Դավթյանը միջնորդում էր, որ խորհրդարանը թույլ տա ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, մյուսով էլ խնդրում էր թույլ տալ, որ Ծառուկյանին զրկեն ազատությունից։ Կողմ քվեարկեց 87 պատգամավոր, 86-ը՝ «Իմ քայլից», մեկը՝ իշխանությունների կամակատար «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը։

ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» չմասնակցեցին քվեարկությանը։ «Իմ քայլից» երկու պատգամավոր չմասնակցեց այդ խայտառակ քվեարկությանը։ Մեկը Թագուհի Թովմասյանն էր, որը ֆիզարձակուրդի մեջ է, մյուսը՝ նրա քավոր Սասուն Միքայելյանը, որը նախընտրել էր չգալ, քանզի մտերիմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Մյուս իմքայլականները, անգամ նրանք, որոնք տարիներ շարունակ սնվել են Ծառուկյանի միջոցներից, օրինակ՝ «Կենտրոնի» երկարամյա հաղորդավար Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, օլիմպիական մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը, անհայտ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը 12 տարի ԲՀԿ անդամ է եղել, ընդ որում՝ քաղխորհրդի անդամ, կողմ քվեարկեցին Ծառուկյանի դեմ բերված միջնորդություններին։ Կողմ քվեարկեցին նաեւ նրանք, որոնք մեկ տարի առաջ մասնակցում էին Ծառուկյանի դստեր հարսանիքին, նրանք, որոնք հեղափոխության օրերին օգտվում էին Ծառուկյանի ուղարկած ջրերից, նրանք, որոնք պաշտպանում էին Ծառուկյանի հետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հուշագիրը, եւ այսպես շարունակ։ Երեկ այս բոլոր անձինք լուռ էին, չգիտեին ինչ ասել։ Ինքը՝ Ծառուկյանը, մեր համառ պնդումներից հետո, թե չի՞ փոշմանել, որ աջակցել է հեղափոխությանն ու ջուր է հասցրել հեղափոխականներին, ի վերջո պատասխանեց․ «Ոչ մի բանի համար չեմ փոշմանել»։ Ի դեպ, դեռ առաջին միջնորդության քննությունը չավարտված՝ Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ գնում է ԱԱԾ։ Իսկ այդ ընթացքում ԱԱԾ աշխատակիցները՝ ավտոմատներով ու դիմակներով, սպասում էին նրան ԱԺ մուտքի մոտ։ Նրանք զորքով շրջափակել էին շենքը, փակել մուտքերը, որ հանկարծ Ծառուկյանը չփախչի։ Այդպես էլ որեւէ իրավական հիմք կամ տրամաբանություն չգտանք, թե ինչու էին ԱԱԾ-ականները եկել Ծառուկյանի հետեւից, երբ նա դեռ անձեռնմխելի էր եւ ինքն էլ պատրաստ էր իր ոտքով գնալ ԱԱԾ։ Երեւի վստահ էին, որ ԱԺ-ն հանձնելու է նրան։

Երբ Ծառուկյանը նստում էր մեքենան, որ գնար ԱԱԾ, նրան մոտեցավ ԱԱԾ քննչական վարչության ղեկավարը եւ տեղեկացրեց, որ նա պետք է իրենց հետ գա։ Ծառուկյանին հաջողվեց համոզել, որ իր մեքենայով գնա ԱԱԾ, ԱԱԾ պաշտոնյան համաձայնեց, բայց պայմանով, որ ինքն էլ նստի նրա կողքը՝ երեւի որ հանկարծ փախչելու ձեւ չունենա «հանցագործը»։ Ծառուկյանի մեքենան ԱԱԾ-ի 6 մեքենա շրջափակեց եւ «մեծ շուքով» ուղեկցեց ԱԱԾ, որտեղից Ծառուկյանը դժվար թե շուտ դուրս գար։
Իսկ դահլիճում ընդդիմադիր պատգամավորներն այդ ընթացքում նեղն էին դրել Սերժ Սարգսյանի նշանակած ու Նիկոլ Փաշինյանին այսօր հլու-հնազանդ ծառայող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նրան հիշեցրին իր քաղաքական անցյալը, թե ինչպես մեկ օրվա մեջ Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին ազատությունից զրկելու միջնորդություն ներկայացրեց այն ժամանակվա խորհրդարանին, հետո փոխվարչապետ Կարեն Կարապետյանի խնդրանքով հետ վերցրեց։ Դավթյանն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտվեց՝ հանցագո՞րծ էր, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը, եւ ինչպե՞ս եղավ, որ փոշմանեց։ Կամ՝ ինչպե՞ս կարող է փոխվարչապետի խնդրանքն այդքան ազդեցիկ լինել դատախազի որոշման վրա։

Մանրամասները` սկզբնաղբյուրում

դիտվել է 615 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am