Այն կոնսոլիդացիան, ինչի մասին խոսում են, չի կայանալու

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում պատգամավորները կողմ քվեարկեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը, որով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, եւ նրա նկատմամբ ազատությունից զրկելու թույլտվություն տրվեց: Երկու միջնորդությունների ժամանակ էլ քվեարկությանը մասնակցեցին եւ կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ու Արման Բաբաջանյանը, եւ ստացվեց 87 կողմ ձայն: Ծառուկյանն այդ ողջ ընթացքում ԱԱԾ-ում հարցաքննվում էր:

ԱԺ որոշումից հետո շտապեցին հայտարարություններ տարածել արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը: Նախ հայտարարություն տարածեց Հանրապետական կուսակցությունը, ապա համատեղ հայտարարությամբ հանդես եկան «Հայրենիք», ՀՅԴ եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները, որն ավելի շատ համախմբելու կոչ էր:

«Պահանջում ենք գործող իշխանություններից դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ գործելաոճը եւ անհապաղ վերադարձնել գործընթացները քաղաքական հարթություն։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ քաղաքական եւ հասարակական ուժերին՝ համախմբվել ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային համախոհությամբ եւ ներուժով հաղթահարել մեր պետականությանն ուղղված մարտահրավերները», – ասված էր այս հայտարարության մեջ։

Այսպիսով, արտախորհրդարանական ուժերը «հուժկու» հայտարարությամբ ասում են, թե Գագիկ Ծառուկյանի կողքին են, սակայն իրականում նրանք բավարարվեցին միայն հայտարարություններ տարածելով, այլ ոչ թե անձամբ, ֆիզիկական ներկայությամբ նրան սատարելով:

Տպավորություն է, որ իշխանության դեմ պայքարը նրանք պատկերացնում են հայտարարություններով կամ սոցիալական ցանցերում մեկնաբանություններ գրելով: Ընդ որում, նկատենք՝ ընդդիմադիրները, ոգեշնչված նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին տարած հաղթանակով, կարծում են, թե օնլայն պայքարով իրենք էլ իշխանության կգան, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը սկսեց հաղթել այն ժամանակից, երբ քայլ արեց եւ քաղաքացիներին էլ ստիպեց, որ ամեն մեկն իր քայլն անի:

Ի՞նչ է կատարվում հիմա. Գագիկ Ծառուկյանին ԱԺ-ն համաձայնում է զրկել ազատությունից, սակայն ընդդիմությունը «քայլում է»՝ համացանցում հայտարարություններ տարածելով: Իրականում հասկանալի է, որ նրանք վախեր ունեն, իսկ վախկոտ ընդդիմությունը, բնականաբար, չի կարող հաջողություն ունենալ: Եվ արդեն վստահաբար կարելի է ասել՝ այն կոնսոլիդացիան, ինչի մասին խոսում են, չի կայանալու: Ու մի բան էլ. նկատենք, որ այն անձինք, որոնք ցանկանում են դերակատարում ունենալ քաղաքականության մեջ, պետք է անձամբ գնան զրկանքների եւ լինեն ամենասուր տեղերում: Եթե մարդիկ ուզում են, իրենց տանը նստած, քաղաքական հերոսներ հռչակվել, ապա պետք է հասկանան, որ ի սկզբանե ձախողված են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1856 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am